Սաուդյան դիվանագիտությունն ուղղված է Իրանի դեմ
Սաուդցիներին կից քաղաքական շրջանակները վերջերս ընդլայնել են իրենց քայլերն Իրանի դեմ: Նրանք նպատակ ունեն տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում ճնշման տակ դնել Իրանին:
Սաուդյան Արաբիան և նրա տարածաշրջանային դաշնակիցները շարունակում են անհիմն հայտարարություններով Իրանին որպես սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի անվտանգության համար: Ռիադի այդ քայլերը վերտարածաշրջանային նպատակներ են հետապնդում: Դրանք իրականանում են Իսրայելի քաղաքականությունների շրջանակում:
Արաբական միացյալ էմիրությունները(ԱԷՄ) և մի քանի այլ արաբական երկրներ, անցած շաբաթ Ռիադի առաջնորդությամբ մի նամակ հղելով ՄԱԿ-ին, անհիմն հայտարարություններ են արել Իրանի դեմ: Նրանք Իրանին մեղադրել են տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ:
Այդ հակաքարոզչությունն արձագանք է գտել նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունում, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ: Նոյեմբերի 20-ին Պարսիցծոցյան երկրների միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ՝ Թարիղ Ալ Շեյխանը հայտարարելով, որ Թեհրանը միջամտում է Եմենի ներքին գործերին, բոլոր իսլամական երկրներին կոչ է արել մեկուսացնել Իրանին իսլամական կազմակերպություններում :
Սաուդյան Արաբիայի այդ քայլերը երկու նպատակ են հետապնդում: Առաջին՝ Ռիադը փորձում է Եմենի դեմ իրականացրած պատերազմին օրինականություն տալ: Երկրորդ՝ փորձում է Իրանին ներկայացնել տարածաշրջանում տիրող լարվածության և Եմենում վերջին մեկուկես տարվա ընթացքում տիրող աղետալի վիճակի պատճառը: Իհարկե Ռիադը նաև նպատակ ունի իր քաղաքական քայլերով ճեղքվածք առաջացնել Իրանի և Պարսիցծոցյան մյուս արաբական երկրների հարաբերություններում:
Սաուդյան Արաբիան այդ քաղաքականությունը սկսել է վարել Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի ժամանակ աջակցություն ցուցաբերելով Սադդամ Հոսեյնին:
Ռիադը Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը և կղզու վահանը ստեղծելով փորձել է Իրանը որպես սպառնալիք ներկայացնել արաբական երկրների համար: Արաբիան նույն մոտեցումը դրսևորեց նաև Իրանի միջուկային հարցում և մինչև վերջ դեմ հանդես եկավ համատեղ քայլերի համապարփակ ծրագրին:
Այլ բնագավառներում ,այդ թվում ՕՊԵԿ-ում Իրանի հետ մրցակցության դուրս գալով և նույնիսկ Հաջջի ուխտագնացության ժամանակ, Սաուդյան Արաբիան փորձեց դրանք որպես գործիք օգտագործել իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
Սաուդյան Արաբիայի անհավասարակշիռ ու անտրամաբանական քաղաքականությունները հակակաշռի տակ են առել ողջ տարածաշրջանը: Միջին արևելքի ճգնաժամում , Սիրիայում ու Իրաքում ընթացող պատերազմներում և Լիբանանում ու Բահրեյնում տիրող ճգնաժամերում ապահովվում են Սիոնիստական ռեժիմի շահերը: Ռիադը փորձում է իրանաֆոբիայի քաղաքականության ներքո այսպես կոչված միասնական ճակատ ստեղծել Իրանի դեմ: