Նախազգուշացում ծայրահեղական կուսակցությունների Եվրոպայի քաղաքական դաշտ վերադառնալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46900-Նախազգուշացում_ծայրահեղական_կուսակցությունների_Եվրոպայի_քաղաքական_դաշտ_վերադառնալու_կապակցությամբ
Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը նախազգուշացրել է եվրոպական երկրներում աջ ծայրահեղական կուսակցությունների գործունեության ընդլայնման  հետևանքների կապակցությամբ: Չորեքշաբթի օրը խորհրդարանի պատգամավորների առջև ունեցած ելույթում Շուլցը ասել է.«Եվրոպայի ժողովրդավարությանը լուրջ վտանգ է սպառնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 15:34 Asia/Tehran
  • Նախազգուշացում ծայրահեղական կուսակցությունների Եվրոպայի քաղաքական դաշտ վերադառնալու կապակցությամբ

Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը նախազգուշացրել է եվրոպական երկրներում աջ ծայրահեղական կուսակցությունների գործունեության ընդլայնման  հետևանքների կապակցությամբ: Չորեքշաբթի օրը խորհրդարանի պատգամավորների առջև ունեցած ելույթում Շուլցը ասել է.«Եվրոպայի ժողովրդավարությանը լուրջ վտանգ է սպառնում»:

Անդրադառնալով Եվրոպայի բոլոր կետերում ժողովրդի մեջ առաջացած ճեղքվածքին և աջ ծայրահեղական կուսակցությունների աճին  Շուլցն ընդգծել է.«Այս կուսակցությունները նպատակ ունեն վերադառնալ քաղաքական դաշտ և վնասել մարդկանց»:

Շուլցի քննադատական արտահայտությունները վկայում են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ այդ կապակցությամբ առկա մտահոգության մասին: Փաստորեն եվրոպացիներն ընդառաջում են Եվրոպայում աջ կուսակցություններին ու շարժումներին, ինչը հանգեցրել է Եվրամիության երկրներում այն դիվանագետների իշխանութան գալուն, ովքեր դեմ են եվրոպական ինտեգրման ու միասնության գաղափարին: Նրանք ծայրահեղ ազգայանականներ են: Նրանք կողմ են ազգային միատարրությանը և քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, ռազմական ու անվտանգության ոլորտներում լիովին անկախ գործունեությանը:  

Հաշվի առնելով վերջին տարիներին ԵՄ-ում տիրող իրավիճակը՝ այդ թվում ֆինանսական ճգնաժամը, փախստականների հարցը և Բրեքզիթը, Եվրոպայի հանրությունը ցանկանում է, որպեսզի վերանայման ենթարկվի Եվրամիության ինտեգրացիոն քաղաքականության վրա հիմնված գաղափարները:

Վերջին տարիներին եվրոպական երկրներում՝ այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Դանիայում և Հունաստանում աճել են աջ ծայրահեղական կուսակցություններն ու շարժումները: Վերջիններս կողմ են ԵՄ-ի առանձնանալուն, միգրանտների ու փախստականների երկրից արտաքսելուն, ազգային արժույթի կիրառմանը և ազգային միատարրության վերականգնմանը:

Ֆրանսիայում Ազգային ճակատ կուսակցությունը, Բրիտանիայում Անկախության կուսակցությունը և Գերմանիայում Փեգիդան  էմիգրանտների հարցը դարձրել են իրենց քարոզչության գլխավոր թեման: Նրանք պահանջում են արտաքսել էմիգրանտներին:

 Մյուս կողմից  ԱՄՆ-ում  Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը ավելի ամրապնդեց աջ ծայրահեղական կուսակցությունների ու շարժումների ղեկավարներների վճռակամությունը: Այժմ խոսվում է 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների աջ ծայրահեղական թեկնածու Մարին Լե Պենի, իսկ Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ալտերնատիվ կուսակցության հաղթելու մասին: Այս ամենը պատճառ է դարձել, որ գերմանացի պաշտոնյաները նախազգուշացնեն Գերմանիայում աջ ծայրահեղականության գաղափարների տարածման վտանգի կապակցությամբ: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը  2016 թվականի հունիսի կեսերին զգուշացրեց Եվրոպայում ազգայնամոլության տարածման կապակցությամբ: