ԻԻՀ առաջնորդ. Բրիտանիան Ասիայի արևմուտքում սպառնալիքի աղբյուրն է
Դեկտեմբերի 17-ին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է Իսլամական միասնության կոնֆերանսի հյուրերին, համակարգի պաշտոնյաներին և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մեծարգո առաջնորդը նշել է .-«Վերջին օրերին բրիտանացիներն Իրանին ներկայացրել են որպես տարածաշրջանի սպառնալիք, սակայն բոլորը գիտեն, որ հենց բրիտանացիներ են եղել վտանգի ու սպառնալիքի աղբյուր»:
Բրիտանիայի տարբեր կառավարություններ փորձել են ներթափանցել Ասիայի արևմտյան ռազմավարական նշանակության տարածաշրջան: Նրանք կիրառում են պառակտման ավանդական քաղաքականությունը: Ահաբեկչական տարբեր խմբերի ստեղծումը, մարդու իրավունքների հարցի չարաշահումը վաղուց ի վեր եղել են Բրիտանիայի կառավարությունների քաղաքականության հիմքը: Բրիտանացիներն ԻԻՀ-ին համարում են Ասիայի արմուտքի անթափանց ու ամուր պատնեշը: Այդ իսկ պատճառով անհիմն մեղադրանքներ առաջ քաշելով, փորձում են իրականացնել տարածաշրջանում իրենց քաղաքականությունը: Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյը Մանամայում Իրանին անվանել էր Ասիայի արևմուտքի սպառնալիքը: Տարբեր լրատվամիջոցներում հրապարակված փաստերի համաձայն, Լոնդոնն է համարվում տարածաշրջանի անապահովության գլխավոր աղբյուրը: «Գարդիան» բրիտանական օրաթերթը վերջերս գրել էր, որ Բրիտանիան Ասիայի արևմտյան այն երկրներին է զենք վաճառում, որոնք մեղադրվում են պատերազմական ոճրագործությունների մեջ: Նույն օրաթերթի հաղորդման համաձայն, 2015 թվականին Բրիտանիան մեկ միլիարդ 700 միլիոն դոլարի զենք է վաճառել Սաուդյան Արաբիային: Ամերիկյան ու բրիտանական քաղաքականությունն ու զենքը համարվում են Ասիայի արևմուտքի անապոհավության երկու գլխավոր աղբյուրները: Այդ անապահովության գլխավոր դերակատար երկրներին Լոնդոնի և Վաշինգտոնի աջակցությունը հանգեցրել է մուսուլմանների սպանությանը: ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետախուզական կազմակերպությունների կողմից ղեկավարվող Ասիայի արևմուտքի ահաբեկիչներին զինելու պատճառով , վտանգվել են տարածաշրջանի կայունությունը , խաղաղությունն ու անվտանգությունը:
Իրանի իսլամական հանրապետության որդեգրած քաղաքականությունը սակայն հակադրվում է Բրիտանիայի կառավարության ավերիչ քաղաքականությանը: Իրանի քաղաքականության հիմքն է Ասիայի արևմուտքում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատումը: Ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի, Սիրիայի և Ռուսաստանի հետ իրանի համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը, նաև օգնում է նվազեցնել տարածաշրջանի և իսլամական ժողովուրդների ցավերը: Բրիտանացիներն աչք են փակում տարածաշրջանի իրողությունների վրա , ինչի պատճառով էլ նրանք հայտնվել են ահաբեկիչների ու ոտնձգիչների կողքին, որոնք զանգվածաբար սպանում են Սիրիայի, Իրաքի և Եմենի ժողովուրդներին: Նույնիսկ Սիոնիստական ռեժիմի ձեռքով պաղեստինցիների սպանության արմատը ՝ բրիտանական քաղաքականությունն է, քանզի 1948 թվականին Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար ՝ Ջեյմս Բալֆորի տարածած հաղորդագրությունը դարձավ Իսրայելի կեղծ ռեժիմի ձևավորման հիմքը: Պատմության ընթացքում բրիտանական կառավարությունների քաղաքականության արդյունքը եղան արյունահեղությունը, պառակտումը և խառնակությունը: Նման հանգամանքներում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի մեկնաբանությամբ, Ղուրանին ու Իսլամի մեծ մարգարեի աստվածային պատվիրաններին ապավինելը համարվում է միասնությանը նպաստող ճանապարհ ՝ Իսլամական աշխարհի ցավերը վերացնելու համար: Միասնությունը, համագործակցությունն ու գաղափարական տարաձայնությունների հաղթահարումն ՝ իսլամական բազմաթիվ ընդհանրությունների կողքին կարող են զրոյացնել Իսլամական աշխարհի դեմ , մասնավորապես Պաղեստինը մոռացության մատնելու ԱՄՆ-ի և Բրիտանիայի դավերը :