Մոսկվայի համաձայնության շրջանակներում Իրանի սպասելիքները Թուրքիայից
Որպես Մոսկվայի եռակողմ գործըթացի գործընկեր, Իրանը կարևորում է համաձայնությունները լրջորեն գործադրելու անհրաժեշտությունը և Թուրքիայից որպես այլ գործընկեր ակնկալում է որդեգրել այդ երկրի իրականությունների ու պարտավորություններին չհակասող դիրքորոշումներ:
Չորեքշաբթի երեկոյան, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Եթե Թուրքիան ձգտում է Սիրիայում ստեղծել կայուն հրադադար և Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար բանակցությունների հող նախապատրաստել, որպես Մոսկվայի համաձայնության կողմերից մեկը պիտի խուսափի իրականությանը հակասող դիրքորոշումներից ու մյուս կողմերին դատապարտող հայտարարություններից:
Բահրամ Ղասեմիի այս արտահայտությունների կատարվել են ի հակազդեցություն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության:
Դեկտեմբերի 30-ին, Սիրիայի բոլորջ շրջաններում հաստատվեց համընդհանուր հրադադար, սակայն մի քանի օր առաջ այն խախտվեց կառավարության ընդդիմադիրների կողմից:
Մոսկվայի համաձայնության կարևոր կետերից մեկը հրադադարի կապակցությամբ ստանձնած պարտավորությունների գործադրման երաշխավորումն է: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը համարվում է Մոսկվայի համաձայնության շրջանցում: Սա այն դեպքում, երբ Մոսկվային համաձայնությունից և Հրադադարի համաձայնագրից պարզվում եր, որ տարածաշրջանի քաղաքական ու ռազմական մրցակցությունները կարելի է հավաքական համագործակցության առիթ դարձնել:
Այժմ Թուքիան ունի երկու ճանապարհ: Առաջինն այն է, որ քայլերի վերցնի Մոսկվայի համաձայնության շրջանակներում և վերանայի իր նախկին քաղաքականությունները: Սակայն Էրդողանի հնարավոր տարբերակն այն է, որ փորձի Սիրիայի խաղաղության գործընթացը շեղել Մոսկվայի համաձայնության ու Աստանայի բանակցությունների հունից: Այդ դեպքում, Սաուդյան Արաբիայի ճնշումների ներքո, Թուրքիայի մոտեցումների փոփոխությունները կարող են ավելի բարդացնել առկա իրավիճակը և ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները վերադարձնել անցյալի լարված իրավիճակին: Հաշվի առնելով Թուրքիայի ներքին մատահրավերներն ու այդ երկրում իրականացվող ահաբեկչական հարձակումները, այդ փոփոխությունն իշխող կուսակցության օգտին չի լինի:
Աստանայի բանակցությունների նախօրյակինշ Էրդողանի ելույթից պարզվում է, որ նա ջանքեր է գործադրում հերթական անգամ իր դաշնակիցներին ներքաշել Սիրիայի հավասարություններում: Դեկտեմբերի 28-ին Էրդողանն ասել էր, որ Քաթարն ու Սաուդյան Արաբիան նույնպես պիտի ներկա լինեն այդ նստաշրջանին: ՌԴ հեռուստատեսությանը տված հարցազրույցում, քննադատելով Էրդողանի առաջարկը, Իրանի պաշտպանության նախարար, Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«Սաուդյան Արաբիան չպիտի միանա Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացին»: Նա հավելել է.«Չնայած Թուրքիայում տեղի ունեցած նոր փոփոխություններին, առանց Դամասկոսի արտոնության Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի ինքնիշխանության խախտում է համարվում»: Փաստորեն ինչպես որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակն է ասել, Թուրքիայի պաշտոնյաների ոչ կառուցողական հայտարարություններն ավելի կբարդացնեն ներկա պայմանները և կավելացնեն Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ճանապարհին առկա արգելքների քանակը: