ԱՄՆ-ում քաղաքական վեճեր են ընթանում Ռուսաստանի վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության կապակցությամբ վեճերը դարձել են քաղաքական լուրջ հարց այդ երկրում: Այն դեպքում, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները կտրուկ հերքում են Մոսկվայի միջամտությունը, այդ երկրի գործող դեմոկրատական կառավարությունը, հետախուզական շրջանակաները և Կոնգրեսի որոշ հանրապետականներ շարունակում են պնդել, որ Ռուսաստանը միջամտություն է ունեցել Թրամփի տարած հաղթանակում:
Նախատեսված է նոր Կոնգրեսի ձևավորման առաջին օրերին և այսօր, ԱՄՆ-ի Սենատը լսումների նիստ գումարի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ իրականացված հաքերային հարձակումները և արդյունքում այդ երկրի նախագահական ընտրությունների արդյունքների վրա դրանց ազդեցությունները քննարկելու նպատակով: Ի դեպ ԱՄՆ Սենատի ռազմական ծառայությունների կոմիտեի նախագահ, հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնն ասել է.«Ռուսաստանն այդ քայլով պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին»: Որոշ հաղորդումներ վկայում են, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ հետախուզական կառույցներում փոփոխություն մտցնել և իջեցնել Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը:
Ընդամենը 15 օր է մնացել Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուն: Այժմ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցը դարձել է ԱՄՆ-ի գալիք կառավարության առջև ծառացած մարտահրավերներից մեկը: Այդ հարցը ոչ միայն Մոսկվա-Վաշինգտոն քաղաքական հարաբերություններն է ընդգրկում, այլև դա ինքնին ևս մեկ խնդիր է դարձնում ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքական օրինականության փաստը:
ԱՄՆ-ի հասարակության մեծ մասը, ներառյալ Դեմոկրատական կուսակցության քաղաքական էլիտան և Հանրապետական կուսակցության որոշ ազդեցիկ դեմքեր կասկածում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ԱՄՆ նախագահի ընտրության հարցում միջամտելու մեջ: ԱՄՆ անվտանգության և հետախուզության կազմակերպությունների դիրքորոշումները ևս ազդեցիկ են եղել այդ հարցում: Իհարկե բացառվում է, որ ԱՄՆ նոր նախագահը համաձայնություն տա այդ երկրի հետախուզական կառույցների գնահատականին՝ կապված նոյեմբերին անցկացված ընտրություններում ՌԴ-ի դերակատարության հետ: Քանզի այդ դեպքում իր լեգիտիմությունը հարցականի տակ կդրվի: Այնուամենայնիվ ներկայումս կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի հաջորդ կառավարությունը խնդիրներ կունենա այդ երկրի հզոր կազմակերպությունների, այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչության, ԷՖ.ԲԻ.ԱՅ-ի, Ազգային անվտանգության գործակալության և ազգային հետախուզության ղեկավարության հետ: Այդ իրավիճակը կարող է երկրի ներսում և դրսում մեծացնել ԱՄՆ-ի խոցելիությունը անվտանգության սպառնալիքների նկատմամբ:
Մյուս կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում տիրող հակառուսական մթնոլորտում Թրամփի և Պուտինի սերտ հարաբերությունները կարող է զայրացնել որոշ հանրապետականների, մասնավորապես՝ նոր պահպանողականներին: Մինչդեռ Թրամփը իր կառավարության անդամների համար պետք է Սենատի վստահության քվեն ստանա: Համենայնդեպս դժգոհ հանրապետականների հետ Կոնգրեսի Դեմոկրատական փոքրամասնության համագործակցությունը կարող է մեծացնել ԱՄՆ-ի առաջիկա կառավարության խնդիրները: