Բահրեյնի դատական մարմինները համարվում են Ալե-Խալիֆայի ռեժիմի կամակատարը
Բահրեյնի դատական մարմինները համարվում են այդ երկրի քաղաքական ակտիվիստների դեմ Ալե-Խալիֆայի ռեժիմի կամակատարը:
2017 թվականի հունվարի 5-ին Բահրեյնի դատական կառույցն այդ երկրի անվանի հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը հետաձգել է մինչև հունվարի 30-ը: Ալե-Խալիֆայի ռեժիմի դատարանը հերթական անգամ ևս 15 օրով երկարաձգել է երկրի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ՝ Նաբիլ Ռեջեբի ձերբակալման ժամկետը:
2016 թվականին Բահրեյնի իշխանությունները փոխել են հակակառավարական բողոքների դեմ պայքարում իրենց ռազմավարությունը: Բահրեյնի կառավարությունը շարունակում է ճնշել բողոքարարներին ՝ խոշտանգելով տասնյակ քաղաքացիների: Դա այն դեպքում, երբ Ալե-Խալիֆայի ռեժիմն ինտենսիվորեն ճնշում է քաղաքական ակտիվիստներին ու հոգևորականներին: Ռեժիմը ծանր մեղադրանքներ ներկայացնելով վերջիններիս, փորձում է նրանց կրճատել երրկի քաղաքական դաշտից և մեղմել բողոքի ալիքը: Փաստերը վկայում են այն մասին, որ ռեժիմը նույն քաղաքականությունն է որդեգրելու նաև 2017 թվականին: Այդ քաղաքականության շրջանակներում, Բահրեյնի դատարանը հունվարի 5-ին կրկնել է Շեյխ Իսա Ղասեմի դեմ ներկայացված փողի լվացման անհիմն մեղադրանքը ՝ փաստաբանին ներկայացնելով հոգևորականի բանկային հաշիվների մասնամասնությունների վերաբերյալ երկրի կենտրոնական բանկի ներկայացրած զեկույցը: Դատական նիստում հայտարարվել էր, որ Շեյխ Ղասեմը բանկային հաշիվներ ունի, որոնց ընդհանուր գումարն անցնում է հինգ միլիոն դինարի սահմանը: Հատկանշական է, որ Շեյխ Ղասեմը դատական նիստին չի ներկայացել և հերքելով իր դեմ ներկայացված մեղադրանքը, չի օգտվել փաստաբանի ծառայությունից: Թեև շեյխի դեմ ներկայացված մեղադրանքներից ոչ մեկը չի ապացուցվել, սակայն 2016 թվականի հունիսին Բահրեյնի ռեժիմը չեղարկել է նրա քաղաքացիության իրավունքը:
Մեկ այլ անհիմն քայլի դիմելով, Բահրեյնի դատարանը ևս 15 օրով երկարաձգել է այդ երկրի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ ՝ Նաբիլ Ռեջեբի ձերբակալման ժամկետը: Վերջինս մեղադրվում է «Անհիմն լուրեր տարածելու» մեջ: Դեկտեմբերի 29-ին դատարանը նրա համար քաղաքից չհեռանալու պայմանով գրավի դիմաց ազատության վճիռ էր ընդունել: Նաբիլ Ռեջեբի դեմ ներկայացվել է անիրական լուրեր տարածելու, Եմենի դեմ սաուդցիների հարձակումները և այդ հարձակումներում Բահրեյնի մասնակցությունը քննադատելու մեջ: Նա մեղադրվել է նաև մայրաքաղաքի Ջովի կալանավայրում քաղբանտարկյալների բռնաճնշումը քննադատելու համար: Բահրեյնի դատական մարմինների քայլերը վկայում են այն մասին, որ դատավորները կատարում են Ալե-Խալիֆայի ռեժիմի ցանկությունները : Փաստորեն այդ գործելակերպը բնորոշ է այն երկրներին, որտեղ անիմաստ է ուժերի առանձնացման սկզբունքը : Բահրեյնի դատական մարմինը չունի գործելու անկախություն և համարվում է ռեժիմի կամակատարը: