Ղարիբաբադի. Հորմուզի նեղուցը կսահմանվի Իրանի հրամանատարության ներքո, այլ ոչ թե CENTCOM-ի
https://parstoday.ir/hy/news/iran-i247270-Ղարիբաբադի._Հորմուզի_նեղուցը_կսահմանվի_Իրանի_հրամանատարության_ներքո_այլ_ոչ_թե_centcom_ի
Pars Today - Ի պատասխան CENTCOM-ի և տարածաշրջանային երկրների միջև անվտանգության հարցերի վերաբերյալ հանդիպմանը, Իրանի փոխարտգործնախարարը գրել է. Հորմուզի նեղուցը կսահմանվի Իրանի հրամանատարության ներքո, այլ ոչ թե CENTCOM-ի։
(last modified 2026-07-02T08:14:26+00:00 )
Հուլիս 02, 2026 11:32 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Հորմուզի նեղուցը կսահմանվի Իրանի հրամանատարության ներքո, այլ ոչ թե CENTCOM-ի

Pars Today - Ի պատասխան CENTCOM-ի և տարածաշրջանային երկրների միջև անվտանգության հարցերի վերաբերյալ հանդիպմանը, Իրանի փոխարտգործնախարարը գրել է. Հորմուզի նեղուցը կսահմանվի Իրանի հրամանատարության ներքո, այլ ոչ թե CENTCOM-ի։

ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ի փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալ և Իրանի գլխավոր բանակցող Քազեմ Ղարիբաբադին հինգշաբթի՝ հուլիսի 1-ին, X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ գրել է. Բահրեյնում ռազմական հանդիպումը չի կարող ստեղծել իրավական կարգ և անվտանգություն Պարսից ծոցի համար։

Նա նաև ընդգծել է. Տարածաշրջանային անվտանգությունը կարելի է ապահովել այն ժամանակ, երբ ԱՄՆ միջամտությունը դադարեցվի և հեռանա տարածաշրջանից ու նաև երկրների ինքնիշխանության նկատմամբ լինի հարգանք նոր աշխարհաքաղաքական իրողությունների լույսի և ոչ թե ԱՄՆ ռազմական հովանու ներքո։