Բացահայտվել են Սիոնիստական ռեժիմի և Ալե Խալիֆայի վարչակարգի միջև գործարքների մանրամասները
Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախարարը բացահայտել է Ալե Խալիֆայի ղեկավարների հետ այդ ռեժիմի սերտ հարաբերությունների մանրամասները:
«Հա արեց» թերթին տված հարցազրույցում Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախարար՝ Այուբ Ղարան հայտարարել է, որ հրեա խախամներից կազմված պատվիրակության Բահրեյն կատարած այցն իր նախաձեռնությունն է եղել: «Պատվիրակությունը հանդիպել է Ալե Խալիֆայի ռեժիմի որոշ ղեկավարների հետ»,-ասել է նա:
Այուբ Ղարան հայտնել է,որ Սիոնիստական ռեժիմը Պարսից ծոցի բոլոր ափամերձ երկրների մեծ մասի, այդ թվում Բահրեյնի հետ կապեր է պահպանում:Նրա խոսքով՝ բահրեյնցիները հրեայի են նշանակել Միացյալ նահանգներում Բահրեյնի դեսպանի պաշտոնում: Դա այն դեպքում ,երբ Բահրեյնում ընդամենը 38 հրեա է ապրում: Այուբ Ղարան հավելել է.«Աբուդաբիում մենք ներկայացուցչություն ունենք և լավ հարաբերություններ ունենք Մարոկոյի և Պարսիցծոցյան բոլոր երկրների հետ»:
Ալե Խալիֆայի ռեժիմը վերջին տարիներին հակառակ իր սեփական ժողովրդի ցանկության , թափ է հաղորդել իր տեղաշարժերին և Բահրեյնի շահերն անտեսելով, կանաչ լույս է ցույց տվել ամերիկացիներին ու սիոնիստներին: ԱՄՆ-ն որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էր իր հինգերորդ նավատորմի տեղակայման վայրը հանդիսացող Մանամայի արևելքում գտնվող Սալմանի ծովային ռազմաբազան ընդլայնելու մտադրության մասին: Դա այն դեպքում ,երբ արաբական երկրներում, այդ թվում Բահրեյնում, մասնավորապես Իսլամական զարթոնքից հետո, հակաամերիկյան ու հակասիոնիստական տրամադրություններ են տիրում: Արաբական երկրներում, ներառյալ` Բահրեյնում, ժողովուրդները բողոքում են իշխող վարչակարգերի գործունեության դեմ:
Որոշ ժամանակ առաջ Բահրեյնի ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում ցավակցություն էր հայտնել Սիոնիստական ռեժիմի նախկին նախագահ՝ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ: Ռեժիմ,որի վկայականը լի է բազում ոճրագործություններով: Բահրեյնի ԱԳ նախարարի այդ քայլը սիոնիստների նկատմամբ Ալե Խալիֆայի նվիրվածությունն է ցույց տալիս:
Արաբական երկրներն այն դեպքում են ընդլայնել իրենց համագործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ, երբ 1950-1970-ական թթ. ընթացքում Իսրայելին դեմ գնալու , նրա ոճրագործությունները դատապարտելու և Պաղեստինը պաշտպանելու շնորհիվ արաբ իշխանավորները օրինականություն ստացան: Մի շարք արաբական երկրներ մի քանի անգամ պատերազմեցին Իսրայելի հետ,որոնցից կարևորագույնները տեղի ունեցան 1967 և 1973 թթ.-ին:
Վերջին տասնամյակների ընթացքում արաբական պետությունների կողմնորոշումը ահռելի փոփոխություն է կրել: 1990 թվականին արաբական երկրները Մադրիդյան և Օսլոյի հաշտության կոնֆերանսում անուղղաի կերպով պաշտոնապես ճանաչել են Իսրայելը և մեկ քայլ նահանջել են պաղեստինյան իդեալներից: 1990-ական թթ.-ին որոշ արաբական երկրներ, այդ թվում Օմանը և Քաթարը, Իսրայելի առևտրի գրասենյակներ բացեցին Ամանում և Դոհայում,որպեսզի դիվանագիտական հարաբերություններ հաստատեն Իսրայելի հետ: Իրականում արաբ իշխանավորները ԱՄՆ-ի աջակցությունը շահելու համար օգտագործում են Իսրայելի հետ շփվելու հնարավորությունը ,որը մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ում :Եվ այս բոլորը բողոքի մեծ ալիք է բարձրացրել արաբական երկրներում: