Գազան դարձել է մեծ բանտ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50245-Գազան_դարձել_է_մեծ_բանտ
Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կենտրոնը տեղեկացրել է Գազայի հատվածում աղքատության ցուցանիշը բարձրանալու  և այն 65 տոկոսի հասնելու մասին,ինչի պատճառը Սիոնիստական ռեժիմի կողմից այդ տարածքի ամբողջական շրջափակումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2017 09:42 Asia/Tehran
  • Գազան դարձել է մեծ բանտ

Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կենտրոնը տեղեկացրել է Գազայի հատվածում աղքատության ցուցանիշը բարձրանալու  և այն 65 տոկոսի հասնելու մասին,ինչի պատճառը Սիոնիստական ռեժիմի կողմից այդ տարածքի ամբողջական շրջափակումն է:

Կենտրոնը հայտարարել է,որ Գազայի հատվածում գործազրկության ցուցանիշը հասել է 47 տոկոսի, իսկ բնակիչների 80 տոկոսը իրենց օրական կարիքները հայթայթում են արտասահմանյան օգնությունների միջոցով:

2016 թվականի սեպտեմբերին համաշխարհային բանկի զեկույցում գործազրկության մակարդակը հայտարարվել էր 43, իսկ աղքատությանը ավելի քան 60 տոկոս:  

2006 թվականի հունվարին, երբ Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Համաս շարժումը, Իսրայելի ռեժիմը սկսեց օդային ու ցամաքային և ծովային հարձակման ենթարկել Գազայի հատվածը ,Համաս շարժմանը տապալելու նպատակով : Եվ չնայած միջազգային հորդորներին այդ ռեժիմը շարունակում է շրջափակված պահել Գազայի հատվածը:

Ներկայումս Ռաֆահ անցուղին միակ վայրն է, որի միջոցով Գազայի բնակիչները կարողանում են կապ հաստատել արտերկրի հետ: Սիոնիստական ռեժիմի հետ Եգիպտոսի կառավարության համագործակցության արդյունքում, արդեն երկար ժամանակ այդ անցուղին փակ է:  Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հակամարդկային քաղաքականությունների և Գազայի հատվածի շրջափակման շարունակումը պատճառ են դարձել,որ Գազայի բնակիչները նոր տարում չափազանց ծանր պայմաններում հայտնվեն:

Սիոնիստական ռեժիմը տարբեր եղանակներով փորձում է կոտորել պաղեստինցիներին ,ներառյալ Գազայի բնակիչներին: Հարկ է նշել ,որ վերջին տարիներին հարյուրավոր պաղեստինցիներ Գազայի շրջափակման հետևանքով կորցրել են իրենց կյանքը: Նման պայմաններում միջազգային շրջանակները, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը,  Սիոնիստական ռեժիմի հովանավոր՝ արևմտյան պետությունների ճնշման տակ միայն բավարարվում են Գազայի ծանր իրավիճակի վերաբերյալ զեկույցները լսելով:

Գազայի հատվածի պաշարման օղակը սեղմվել է: Այդ տարածքի մեկուկես միլիոն բնակչությունը գտնվում է ծանր պայմաններում: Կա ջրի, սննդամթերթի, հագուստի  և այլ անհրաժեշտությունների պակաս: Գազայում  հումանիտար աղետ է տիրում :

Թեև Սիոնիստական ռեժիմը 2005 թվականին Պաղեստինի ժողովրդի դիմադրությունից պարտություն կրեց և նահանջեց Գազայից ,բայց մշտապես ճնշումներ է գործադրում այդ տարածքի բնակիչների նկատմամբ ,որպեսզի նրանց պարտադրի հանձնվել : Պաղեստինյան տարածքները շրջափակելու Իսրայելի ռեժիմի քայլերի հետևանքով, այդ տարածքները դարձել են բանտեր պաղեստինցիների համար: Սիոնիստական ռեժիմը այժմ մտադիր է  Գազայի շրջափակման հարցը լուսանցք մղելով, շարունակել այդ տարածքում  իր հակամարդկային քաղաքականությունները: Սակայն Գազայի բնակիչների պաշտպանությանն ուղղված համաշխարհային արձագանքները  վկայում են հանրային կարծիքն ապակողմնորոշելու Իսրայելի ձախողման մասին: