Տնտեսական աղետ է մոտենում Սաուդյան Արաբիային
Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամմեդ Ալ-Ջադանն անդրադարձել է երկրի ընդհանուր բյուջեի դեֆիցիտին և տնտեսական դանդաղ աճին՝ ասելով.«Եթե քայլեր չձեռնարկենք, ապա երկրում կարող է տնտեսական աղետ տեղի ունենալ»:
Նա հանդես է եկել հակաճգնաժամային քաղաքականության որդեգրման ցանկությամբ՝ անդրադառնալով բյուջեի դեֆիցիտին, տնտեսական դանդաղ աճին, սուբսիդավորման կրճատմանը և նոր ծախսեր անելու ծրագրին: Արաբիայի ֆինանսների նախարարն ասել է.«Մեր նավթային եկամուտներով հնարավոր չէ վճարել նույնիսկ աշխատավարձերը»:
Ալ-Ջադանի խոսքերը վկայում են երկրի տնտեսական ճգնաժամի խորության մասին: Դա կարելի է համարել երկրի տնտեսական աղետի մասին սաուդցի պաշտոնյայի ամենաանկեղծ խոստովանությունը, քանի որ առ այսօր այդ երկրի պետայրերը սարսափելով միջազգային հանրության դատողությունից, փորձում էին զերծ մնալ երկրի ծանր իրավիճակի մասին խոստովանություններից: Վիճակ, որը սաուդցի պետայրերի սխալ քաղաքականության, միլիտարիստական և ռեժիմի միջամտողական քայլերի հետևանքն է:
Սաուդյան Արաբիան ի՞նչ պատճառով է նման իրավիճակում հայտնվել: Պատճառներից մեկը վերջին երկու տարիներին նավթի գների շինծու անկման հարցում ռեժիմի գործելակերպն է եղել, որը երկրին հարկադրել է բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու համար դիմել հակաճգնաժամային քայլերի, օրինակ կրճատել աշխատավարձերը և չեղարկել տարբեր ոլորտների ներդրումային ծրագրերը:
Արաբիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի «Շել» նավթի ու գազի շուկան սնանկացնելու համար, քվոտայից ավելին ցածր գներով նավթ է արտահանելու՝ մրցակիցներին դաշտից հեռացնելու նպատակով: Սակայն իրականությունն այլ էր, քանի որ Արաբիան մտադիր էր տարածաշրջանում՝ մասնավորապես Իրաքում և Սիրիայում իր քաղաքականությունը ձախողելուց հետո, իր արաբ դաշնակիցների հետ միասին, նվազեցնել նավթի գները, իր կարծիքով՝ Իրանին, Ռուսաստանին և Իրաքին վնասելու նպատակով: Այդ ծրագիրը սակայն հակառակ էֆեկտ են ունեցել: Այս օրերին, Ռիադը և նրա արաբ դաշնակիցները վճարում են այդ դավադրության համար, քանզի ինչպես աշխարհի ֆինանսական կառույցների հրապարակած զեկույցում է նշվել, պարսիցծոցյան նավթառատ երկրները բախվելու են 150 միլիարդ դոլարի բյուջեի դեֆիցիտի խնդրին: Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային զարգացման կազմակերպությունը հայտարարել են, որ եթե այդ երկրների սխալ քաղաքականությունը շարունակվի, ապա վտանգվելու է նրանց ինքնիշխանությունը: Նման հանգամանքներում, Արաբիայում և տարածաշրջանում մարդու իրավունքների ակտիվիստները համոզված են, որ տարածաշրջանի երկրներում Ռիադի ռազմական ու քաղաքական միջամտությունը ավելի մտահոգիչ իրավիճակի մեջ է դնելու այդ երկրին: Արաբիայի ժողովուրդը վերջին տարիներին ցույցեր է անցկացրել և պահանջել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել երկրում, սակայն սաուդցի պետայրերը ցուցադրական քայլերի դիմելով, փորձում են սանձել այդ ակցիաները: Տնտեսագետների համոզմամբ՝ վատ կառավարության համար ամենավտանգավոր պահը բարեփոխումներ սկսելու պահն է, քանզի եթե բարեփոխումները չավարտվեն ակնկալված արդյունքներով, ապա կարող են հեղափոխության հանգեցնել: Հենց այդ հեռանկարն է մտահոգություն պատճառել սաուդցի պետայրերին: