Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան արձագանքն արտասահմանյան ԶԼՄ-ներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50392-Այաթոլլահ_Հաշեմի_Ռաֆսանջանիի_մահվան_արձագանքն_արտասահմանյան_ԶԼՄ_ներում
Կիրակի օրը, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահից անմիջապես հետո, աշխարհի լրատվական գործակալություններն ու քաղաքական շրջանակներն առանձնահատուկ կերպով անդրադարձել են նրա դերին ու դիրքին:
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Հունվար 10, 2017 09:15 Asia/Tehran
  • Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան արձագանքն արտասահմանյան ԶԼՄ-ներում

Կիրակի օրը, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահից անմիջապես հետո, աշխարհի լրատվական գործակալություններն ու քաղաքական շրջանակներն առանձնահատուկ կերպով անդրադարձել են նրա դերին ու դիրքին:

BBC հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությունը կարելի է երկու տեսանկյունից քննարկել. Այդ միջոցառումը թե պետական արարողություն է և թե առիթ է դժգոհ կամ Ռաֆսանջանիի կողմնակիցների համար:

Այս լրատվությունը նպատակ ունի ցույց տալ, որ Ռաֆսանջանիի և համակարգի պաշտոնատարների միջև առկա են եղել տարաձայնություններ: Սակայն որոշ հարցերում տարաձայնություն լինելու դեպքում անգամ, պետք է ասել, որ դա իսլամական հանրապետության համակարգի հզոր կողմերից է:

Անտարակույս Պրն. Հաշեմին թե խոսքով և թե գործով ապացուցեց, որ կարելի է հավատարիմ մնալ սկզբունքներին, պահպանել միասնությունը և որոշումներում հիմք ընդունել օրենքը:

Սա իրողություն է, որ բազմիցս ընդգծել է Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին: Նա միշտ կարևորում էր երկրի առաջնորդի շուրջ համախմբվածությունը, համակարգի արժեքների պահպանումը, վելայաթ ֆաղիհի սկզբունքի նկատմամբ հավատարմությունը և երկրի առաջնորդին հետևելը:

Այդ տեսանկյունից Այաթոլլահ Հաշեմին միասնություն առաջացնող էր և կշիռ էր ներկայացնում համակարգի պահպանման ուղղությամբ: Նա հավասարակշռություն էր ստեղծում քաղաքական քայլերում:

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին խոհեմ հոոգևորական էր ու դիվանագետ : Նա քաջածանոթ էր ներքին, տարածաշրջանային ու միջազգային հարցերին:

Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ, հատկապես օտար լրատվամիջոցները, փորձում են նկատի առնելով նրա դերը բոլոր ոլորտներում, միակողմանիորեն մեկնաբանել Այաթոլլահ Հաշեմիի տեսակետները: Նա որպես հեղափոխական պայքարող գործիչ, մեծ պատասխանատվություն էր զգում համակարգի ու երկրի ճակատագրի և տնտեսական ու քաղաքական հարցերի նկատմամբ:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեիի ցավակցական ուղերձում ասված է.«Ռաֆսանջանիի բացառիկ խելքը և եզակի մտերմությունն այդ տարիներին վստահելի հենարան եղան նրա հետ համագործակցած շատերի ու հատկապես ինձ համար:

Այս երկար ժամանակաշրջանի որոշ հանգրվաններում տարաձայնություններն ու տարբեր ընկալումները չկարողացան խախտել մեր միջև Քյարբալայի սրբավայրում հաստատված ընկերական կապը և վերջին տարիների ընթացքում այն չարամիտների մարմաջները, որոնք ցականում էին չարաշահել տեսակետների այդ տարբերությունը չկարողացան որևէ խախտում առաջացնել նվաստիս հանդեպ նրա անձնական խոր համակրանքում»:

Անտարակույս մեծ ու փայլուն է Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հեղափոխական գաղափարների ու վարքագծի ազդեցությունը: Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին որպես հեղափոխական խորաթափանց դիվանագետ ապացուցեց, որ հեղափոխական լինելու համար պետք է կատարել պարտականությունները: Նա համակարգում ծանր պարտականություններ ստանձնելով և հեղափոխության գաղափարները պահպանելով, կարողացավ հեղափոխական արժեքները փոխանցել հեղափոխության նոր սերունդներին: