Օբամա՝ ութ տարիների նվաճումներն ու ձախողումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50542-Օբամա_ութ_տարիների_նվաճումներն_ու_ձախողումները
Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ փորձեց ամփոփել իր ութամյա կառավարության նվաճումները և զգուշացնել այդ երկրի դիմաց ծառացած մարտահրավերների կապակցությամբ: Նա տնտեսական պայմանների բարելավումը, Իրանի հետ միջուկային համաձայնությունը, Կուբայի հետ հաշտությունը և Բեն Լադենին սպանելն իր կառավարության մեծ նվաճումները համարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 08:29 Asia/Tehran
  • Օբամա՝ ութ տարիների նվաճումներն ու ձախողումները

Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ փորձեց ամփոփել իր ութամյա կառավարության նվաճումները և զգուշացնել այդ երկրի դիմաց ծառացած մարտահրավերների կապակցությամբ: Նա տնտեսական պայմանների բարելավումը, Իրանի հետ միջուկային համաձայնությունը, Կուբայի հետ հաշտությունը և Բեն Լադենին սպանելն իր կառավարության մեծ նվաճումները համարեց:

Բարաք Օբաման այն պայմաններում ստանձնեց ԱՄՆ-ի գործադիր իշխանության ղեկը, երբ այդ երկիրը մխրճված էր տնտեսական ամենածանր ճգնաժամի մեջ և Աֆղանստանում ու Իրաքում ամենայն խստությամբ շարունակվում էին ամերիկացի ուժերի մղած պատերազմները: ԱՄՆ-ի հասարակությունն էլ դիմագրավում էր գործազրկության, ֆինանսական սնանկացման, եկամտային խոր ճեղքվածքների, և հասարակական անհավասարության նման լուրջ բարդություններ: Նման պայմաններում Բարաք Օբաման «Փոփոխություն» և «Մենք կարող ենք» կարգախոսներով կարողացավ Սպիտակ տուն մտնել: Այս ընթացքում Օբաման որոշ բնագավառներում հաջողություններ է արձանագրել, իսկ որոշ բնագավառներում էլ ձախողել է: Տնտեսության ասպարեզում թեև Օբաման կարողացավ կանխել տնտեսական ճգնաժամի խորացումն ու առավել սնանկացումները, սակայն նրա ֆինանսական բաց քաղաքականությունները կրկնապատկեցին ֆեդերալ կառավարության պարտքը և բյուջեում հավասարակշռության ստեղծման հարցում ձախողումը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ անգամ ֆեդերալ կառավարությունն արձակվի:

Նաև չնայած Օբամաքեյր կոչվող բժշկական ապահովագրությունների օրենքի վավերացմանը, Օբաման չկարողացավ իրական կերպով ԱՄՆ-ի հասարակությանը փոխանցել դրա առավելությունները: Իրականում Օբամայի նախագահության ութ տարիների ընթացքում ԱՄՆ-ում եկամտային անհավասարությունն աճեց և ռասիզմն առավել լուրջ տեսք ստացավ: Եկամուտների արդար բաժանման, տաք զենքի օգտագործման դեմ պայքարի,  հանդուրժողականության հզորացման և էմիգրացիոն օրենքների բարեփոխման հարցում անկարողությունն Օբամայի ձախողումներից են համարվում:

Արտաքին քաղաքականության բնագավառում էլ Օբամայի կառավարությունն Իրանի հետ միջուկային համաձայնությունը, Կուբայի հետ հաշտությունն ու Բեն Լադենին սպանելը ներկայացրել է, որպես իր կառավարության հաջողությունները: Այդուհադերձ անցած ութ տարիների ընթացքում ԱՄՆ-ն այս բնագավառում էլ ձախողումներ է ունեցել, որոնցից են Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև լարվածություն ստեղծվելը, ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու հարցում անկարողությունն ու ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորումը:

Օբաման, ով իր նախագահության սկզբին արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակին, չկարողացավ նախագահության շրջանում փոխել ԱՄՆ-ի ռազմամոլական քաղաքականությունները: Նա ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումների իրականացման հրաման արձակեց և աշխարհի տարբեր կետերում առավել մեծ թվով խաղաղ բնակչության զոհվելու պատճառ դարձավ:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Օբամայի ձախողումները գերազանցում են նրա կառավարության արձանագրած հաջողություններին: Քանի որ այլ դեպքում ԱՄՆ-ի ժողովուրդը նախագահական վերջին ընտրություններում Օբամայի ճամբան շարունակելու համար կընտրեր Հիլարի Քլինթոնի նման մի անձնավորության և Դոնալդ Թրամփի նմա անձնավորության կողմը չէր հակվի: