Իրանը չի հանդուրժի ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների խախտում
Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննայում կայացել է Իրանի և «5+1» խմբի երկրների համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը՝ԱՄՆ-ի թերացումներն ու անպատասխանատու կեցվածքը և Իրանի նկատմամբ շրջափակումների օրենքի երկարաձգման հարցը քննարկելու նպատակով:
2016 թվականի դեկտեմբերին պաշտոնական նամակ հղելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) համատեղ հանձնաժողովի համադրող՝ Ֆեդերիկա Մոգերինիին և նշելով ,որ ԱՄՆ-ն թերանում է իր պարտավորությունների իրագործման մեջ, Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մոգերինիին կոչ էր արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման և ԱՄՆ-ի վերջին քայլերի քննարկման համար:
2016 թվականի դեկտեմբերի սկզբին ,ԱՄՆ Կոնգրեսը ևս 10 տարով երկարաձգեց հակաիրանական շրջափակումների մասին օրենքը:
ԱՄՆ-ն սառեցրել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հակաիրանական շրջափակումները, բայց պահպանել է հրթիռային կարողության , մարդու իրավունքների խախտման և ահաբեկչությունը հովանավորելու պատճառաբանությամբ մյուս շրջափակումները: Իսկ ԱՄՆ գանձապահության նախարարության կարգադրություններն ստվերել են եվրոպական ու ասիական շատ բանկերը, մինչդեռ ՀԳՀԾ-ի ոգին այլ բան է ասում: Ծրագրում հստակեցվել է,որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պարտավոր են չխոչընդոտել Իրանի տնտեսական համագործակցությունները և տարբեր,մասնավորապես նավթի ու գազի ոլորտներում ներդրումները:
Մյուս հարցն այն է,որ Օբաման գնում է,իսկ Թրամփը` գալիս: ԱՄՆ գործող թիմը, որ մի քանի օրից կլքի Սպիտակ Տունը, կարծում է,որ Թրամփը չի կարող անտեսել միջուկային համաձայնությունը,բայց կարող է բարդացնել դրա գործադրման ընթացքը:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին միության ԱԳ նախարարների վերջին նիստում ընդգծել է միջուկային համաձայնության բազմակողմանի լինելու փաստը: ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը Վիեննայում կայացած նիստում ասել է.«Քարոզարշավն այլ բան է, գործունեության փուլի մեկնարկն` այլ»:Նա հավելել է.«ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Թրամփը փաստաթղթերը այլ կերպ փակելու հնարավորություն ունի»:
Ներկայումս երկու տեսակետ կա ՀԳՀԾ-ի վերաբերյալ: Առաջին՝ առայժմ չխոսել այդ մասին և հետաձգել քննարկումները: Երկրորդ՝ ՀԳՀԾ-ի մյուս երկրները , այսինքն Չինաստանը, ՌԴ-ն և ԵՄ-ը պարզեն իրենց դիրքորոշումը ՀԳՀԾ-ի վերաբերյալ, քանզի այդ գործընթացի շարունակումն արդեն դառնում է մարտահրավեր ոչ միայն ՀԳՀԾ-ի համար, այլև մյուս հարցերում ,ինչը կարող է բացասաբար ազդել մի կողմից Իրանի և ԵՄ-ի և մյուս կողմից համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:
Ամեն դեպքում, Իրանը հստակ հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում երկրների ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում և և հարցը քննարկման կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևի շրջանակում նախատեսված մեխանիզմների միջոցով և միջազգային խողովակներով: Այս մոտեցման վկայությունն են՝ Իրանի կողմից Մոգերինիին հղված նամակը և Վիեննայում կայացած նիստում Իրանի պատվիրակության դիրքորոշումը: