Իրավական շրջանակները քննադատել են Սաուդյան Արաբիայում իրականացվող բռնությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50764-Իրավական_շրջանակները_քննադատել_են_Սաուդյան_Արաբիայում_իրականացվող_բռնությունները
Human Rights Watch  և Amnesty International կազմակերպությունները քննադատել են  Ռիադին՝ 2017 թվականին Սաուդյան Արաբիայում ընդդիմադիրների ու իրավական ոլորտի ակտիվիստների ձերբակալման դեպքերն ավելանալու  և  նրանց դեմ բռնություններ կիրառվելու պատճառով:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2017 15:43 Asia/Tehran
  • Իրավական շրջանակները քննադատել են Սաուդյան Արաբիայում իրականացվող բռնությունները

Human Rights Watch  և Amnesty International կազմակերպությունները քննադատել են  Ռիադին՝ 2017 թվականին Սաուդյան Արաբիայում ընդդիմադիրների ու իրավական ոլորտի ակտիվիստների ձերբակալման դեպքերն ավելանալու  և  նրանց դեմ բռնություններ կիրառվելու պատճառով:  

Վերոնշյալ երկու միջազգային կազմակերպությունները հայտարարել են ,որ Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը Մեքքայում Էսսամ Կոշակին և այդ երկրի արևելյան Ալ Դեմեմ քաղաքում Ահմեդ Ալ Մոշայխսին բերման ենթարկեց հարցաքննության  ենթարկելու համար: Նրանք դեռ ազատ չեն արձակվել: Էսսամ Կոշակը իր թվիթերյան գրառումներում քննադատել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակը,ինչի պատճառով ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, իսկ Ալ Մոշայխիսը մեղադրվում է Արաբիայի արևելյան շրջաններում ձերբակալվածներին պաշտպանելու մեջ: Հրապարակված տվյալների համաձայն, Ալե Սաուդյան բանտերում պահվում են 30 հազար քաղբանտարկյալներ և այդ բանտերը համարվում են աշխարհի վատթարագույն բանտերը:

Արևմտյան իրավական շրջանակները ,որոնք միշտ լռություն են պահպում Ալե Սաուդյան ռեժիմի քայլերի նկատմամբ, հարկադրված եղան հակազդել այդ բռնապետական ռեժիմին:

Ալե Սաուդյան ռեժիմը որ սահման չի ճանաչում իր բռնությունների մեջ, փաստորեն Արաբիան  վերածել է քաղաքացիական իրավունքների խախտման օջախի:

Այն դեպքում ,երբ իրավական շրջանակները միջազգային շրջանակներից պահանջում են կտրուկ քայլեր ձեռնարկել Սաուդյան Արաբիայի իշխանավորների հակամարդկային քայլերի դեմ, որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին արևմտյան պետությունների կողմից հովանավորված Սաուդյան Արաբիայի անդամակցության վերականգնումը ցնցեց աշխարհը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը շարունակում է խուսափել այդ խորհրդին Արաբիայի անդամակցությունը սառեցնելու համաշխարհային  պահանջն իրականացնելուց:

Հանրային կարծիքը պահանջում է սառեցնել Սաուդյան Արաբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, քանի որ վերջինս Եմենում մեծ ոճիրներ է գործել և իր ընդդիմադիրներին էլ հալածում է : ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կանոնագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե խորհրդի որևէ անդամ ոճրագործություն է թույլ տալիս, ապա նրա անդամակցությունը պետք է սառեցվի: Սակայն այդ կետը ոչ միայն չի իրականացվում Սաուդյան Արաբիայի նկատմամբ, այլև  արևմտյան պետությունների հովանավորությունների շնորհիվ այս տարի ևս Ռիադը վերընտրվեց որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Դա այն դեպքում երբ  Սաուդյան ռեժիմը սև վկայական ունի մարդու իրավունքների ոտնահարման բնագավառում: