Իրանում մարդու իրավունքների ոտահարման մասին հերթական անհիմն հայտարարությունը
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը 2016 թվականի ընթացքում աշխարհի 90 երկրներում մարդու իրավունքների վիճակի քննարկմանը նվիրված իր տարեկան զեկույցում հայտարարություններ է արել Իրանի դեմ:
Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների չհարգվելը, հատկապես թմրանյութերի հետ կապված մահապատիժների բարձր թիվը, ինչպես նաև երկքաղաքացի անձանց արևմուտքի օգտին լրտեսություն կատարելու կապակցությամբ մեղադրանք առաջադրվելն այս զեկույցում ընդգծված կետերից են: Զեկույցում Իրանը նաև մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև խոսքի ու մտքի ազատության բացակայության մեջ; Նշվել է, որ Իրանի անվտանգության ուժերն ու դատական իշխանությունն արդարության իրագործման ճանապարհին գլխավոր արգելքներն են :
Մարդու իրավունքների կապակցությամբ ՄԱԿ-ի և արևմուտքին կապված այլ կառույցների զեկույցները արդեն երկար տարիներ չեն արտահատում իրականությունը: Այս զեկույցներում որևէ ակնարկ չի կատարվում մարդու իրավունքների իրական ոտնահարողների հանդեպ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների ցուցաբերած հովանավորություններին: Դա միայն այն պատճառով է, որ արևմուտքի տեսակետից մարդու իրավունքներն այլ բացատրություն ունեն: Արևմուտքի դիտանկյունից մարդու իրավունքների հետ կապված երկրներն էլ ահաբեկչական խմբերի նման բաժանվում են լավ ու վատ խմբերի: Այս դասակարգման մեջ նրանք՝ որոնք ապահովում են նրանց շահերը, տեղավորվում են լավ երկրների ցանկում: Այն երկրները, որոնք դիմադրում են արևմուտքի ոտնձգողական քաղաքականություններին և մարտահրավեր են նետում մարդու իրավունքները ոտնահարող արևմուտքի քաղաքականություններին, տեղավորվում են վատ երկրների ցուցակում: Օրինակ արևմուտքի դիտանկյունից, Արաբիան մարդու իրավունքները ոտնահարող երկիր չի համարվում, քանի որ ապահովում է արևմուտքի շահերը: Կամ արևմուտքի տեսակետից Իսրայելի ռեժիմն ինչքան էլ որ ոճրագործություն կատարի, հրի ու սրի քաշի պաղեստինցիներին ու տարիներով շրջափակման ենթարկի Գազան, կրկին մարդու իրավունքները չի ոտնահարելու: Այս դիտանկյունից Պաղեստինը բռնազավթած Իսրայելի ոճրագործությունները ինքնապաշտպանություն են որակվում, սակայն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, բառնազավթման դիմաց ինքնապաշտպանվող պաղեստինցին ահաբեկիչ ու վտանգավոր է ընկալվում: Այլ վայրերում էլ իրավիճակը մնում է նույնը: Երբ ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք ու Աֆղանստան և բռնազավթեց այդ երկու երկրներն ու բազմաթիվ հակամարդկային ոճրագործություններ իրականացրեց, իր այդ քայլը պաշտպանեց ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո: ԱՄՆ-ն ամեն անգամ երբ ռմբակոծել է անպաշտպան ժողովրդին ու նրանց մահվան երախն է ուղարկել, իր այդ արարքը թյուրիմացություն է ձևացրել ու քողարկել իր ոճրագործությունը: Հասարակական կարծիքը դեռ չի մոռացել Իրան-Իրաք տարիներին ամերիկյան «Վինսենս» ռազմանավի միջոցով Պարսից ծոցի երկնքում իրանական ճամբորդատար ինքնաթիռի դեմ հրթիռային հարձակումն ու դրա կործանումը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն պատվո մեդալով պարգևատրեց հրթիռի արձակման հրաման տված ռազմանավի հրամանատարին: Այսօր էլ արևմուտքի քաղաքական էությունը մնացել է անփոփոխ:
ԱՄՆ-ի սևամորթների հանդեպ բռնարարքները, քաղաքացիական իրավունքներից զրկվելն ու խտրականությունը, և ռասիստական հակումների սրվելը, որոնք արևմտյան հասարակության մեջ ահաբեկչության ձևավորման ու տարածման հող են նախապատրաստում, արևմուտքում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից են համարվում, որոնց որևէ ակնարկ չի կատարվել այս զեկույցում:
Իրականում, ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների հետ կապված ճշմարտությունները հայտնվել են արևմուտքի քաղաքական նպատակների հակակշռի տակ և մարդու իրավունքների պաշտպան կառույցներն էլ փորձում են իրագործել այդ նպատակները: