Հակաիրանական քայլերի շրջանակում «Ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմի» երկարաձգումը՝ Օբամայի վերջին ժառանգությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին օրերին այդ երկրի Կոնգրեսին հղած նամակում երկարաձգել է Իրանի, Կուբայի, Լիբիայի, Զիմբաբվեի և Վենեսուլայի նկատմամբ ԱՄՆ-ի «Ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը»:
Այն դեպքում, երբ Իրանը փորձում է կետ առ կետ իրագործել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, ԱՄՆ և՛ հանրապետական և՛ դեմոկրատական քաղաքական գործիչները ավելի բարդացնում են իրավիճակն Իրանի համար: Այդ կողմնորոշման շրջանակում է իրականացել Իրանի նկատմամբ ԱՄՆ Ազգային արտակարգ ռեժիմի երկարաձգումը: ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախագահներին հղած նամակում Օբաման նշել է.«Դեռևս չեն վերացել այն ճգնաժամերը, որոնք ժամանակին սպառնում էին Միջին Արևելքի խաղաղության գործընթացին և որոնք հանգեցրին 1995 թվականի հունվարի 23-ին Ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելուն»:
Այդ նամակի իմաստն այն է, որ Իրանի նկատմամբ շրջափակումները այդ պատճառաբանությամբ շարունակվելու են: ԱՄՆ պետայրերը Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ցանկացած պատճառաբանությամբ փորձում են Իրանը ներկայացնել որպես սպառնալիք:
Իրանի միջուկային հարցերում անտեղի հայտարարություններով ԱՄՆ-ն փորձեց Իրանի միջուկային խաղաղասիրական ծրագիրը ներկայացնել որպես անվտանգության դեմ սպառնալիք: Սակայն այդ անտեղի պնդումներին վերջ տվեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումը: ԱՄՆ նպատակների բնույթը ոչ մի փոփոխություն չի կրել, փաստորեն փոխվել են միայն սցենարներն ու եղանակները: Այժմ այդ սցենարն առաջ է քաշվել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ մտահոգության կամ Իրանի կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորության մասին անհիմն հայտարարության շրջանակներում: Այդ հակաքարոզչությունն այն դեպքում է իրականացվում, երբ վերջին կես դարում Իրանի դեմ ԱՄՆ-ի վերաբերմունքը ցույց է տալիս, որ այդ երկիրը մշտապես սպառնալիք է եղել Իրանի համար:
ԱՄՆ-ն հեղափոխության հաղթանակից առաջ և հետո քայլել է Իրանի ժողովրդի հետ առճակատման ուղղությամբ:ԱՄՆ-ն միայն այն դեպքում համաձայնեց միջուկային հարցով բանակցության սեղանի շուրջ նստել, երբ համոզվեց, որ ձախողել է իր վարած շրջափակման ու սպառնալիքի քաղաքականությունը:
Թեև ԱՄՆ-ն փորձում է խախտել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Այս տեղաշարժերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում է տարբեր մեթոդներով, նույնիսկ փափուկ պատերազմի շրջանակում և ԱՄՆ-ն որպես Իրանի ժողովրդի իրական թշնամի օգտագործում է բոլոր ճանապարհները: Իրանի գիտական առաջադիմություններին ԱՄՆ-ի հակադրվելը, Իրան Իսլամական Հանրապետության դեմ մեղադրանքներ հնչեցնելը, տարածաշրջանի երկրներում՝ Իրանի սահմանների մոտ ծովային, ցամաքային ու օդային բազաներ տեղակայելը, պարսիցծոցյան տարածաշրջանում Իրանի հարևան արաբական երկրներին արդիական զենքեր վաճառելը և անվտանգության ոլորտում Իրանին մարտահրավեր նետելը այն ռազմավարություններն են, որոնք դրվել են ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում: Իրանի նկատմամբ «Ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմի» երկարաձգումն ԱՄՆ-ին ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին հնարավորություն կտա միասնաբար դիրքավորվել ընդդեմ Իրանի: Այս ռազմավարության շրջանակներում պարսիցծոցյան տարածաշրջանում և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի համատեղ քայլերի և Իսրայելի ռազմական հզորացման ականատեսն ենք ներկայումս: ԱՄՆ-ի ռազմավարությունն է՝ ընդլայնել Իրանի դեմ ուղղված սպառնալիքները: