Բահրեյնում մահապատժի են ենթարկել երեք ընդդիմադիրների
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51163-Բահրեյնում_մահապատժի_են_ենթարկել_երեք_ընդդիմադիրների
Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ հղելով պահանջել են անհապաղ միջամտել մահվան դատապարտված երեք կալանավորների սպանության հարցում։ Այնուամենայնիվ այսօր առավոտյան իրագործվեց այդ դատավճիռը և մահապատժի ենթարկվեցին երեք երիտասարդներ՝ Աբբաս Ալ-Սամիըը, Սամի Մուշաիմը և Ալի Ալ-Սինգեյսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 15:21 Asia/Tehran
  • Բահրեյնում մահապատժի են ենթարկել երեք ընդդիմադիրների

Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ հղելով պահանջել են անհապաղ միջամտել մահվան դատապարտված երեք կալանավորների սպանության հարցում։ Այնուամենայնիվ այսօր առավոտյան իրագործվեց այդ դատավճիռը և մահապատժի ենթարկվեցին երեք երիտասարդներ՝ Աբբաս Ալ-Սամիըը, Սամի Մուշաիմը և Ալի Ալ-Սինգեյսը:

Բահրեյնի իրավական ութ կազմակերպություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշից պահանջել էին անհապաղ չեղարկել երեք բահրեյնցի երիտասարդների դեմ արձակված մահապատիժը և հող նախապատրաստել ստեղծել նրանց ազատ արձակման համար:

2011 թ. փետրվարից Բահրեյնի դատարանները բազում անարդար դատավճիռներ են արձակել, որոնք հակասում են մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրին և քաղաքական ու քաղաքացիական իրավունքների հատուկ դաշինքին:

Բահրեյնում հազվադեպ են մահապատժի ենթարկվել քաղաքական ընդդիմադիրները, սակայն այս անգամ Ալե Խալիֆայի ռեժիմը ընդդիմադիրներին մահապատժի ենթարկելով, մեծ ոճրագործություն է կատարել: 

2011 թվականի փետրվարից Բահրեյնում ժողովրդական հեղափոխություն է իրականացվում Ալե Խալիֆայի վարչակազմի դեմ: Սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ պարսիցծոցյան համագործակցության խորհրդի հովանավորությամբ, Ալե Խալիֆան ճնշում է ժողովրդական բողոքները: Այդ շրջանակում Բահրեյն են մուտք գործել Սաուդյան վարչակազմի հազարավոր բանակայիններ: Անտարակույս Սաուդյան Արաբիան նաև իր երկրում է հալածում ընդդիմությանը: Սաուդյան Արաբիան տարածաշրջանում իրեն ենթարկվող վարչակազմերին, այդ թվում Բահրեյնի ռեժիմին իր քաղաքականությունները թելադրելով, մտադիր է արագացնել Բահրեյնում ընդդիմադիրներին մահապատժի ենթարկելու դատավճռի իրագործումը:

Տարածաշրջանում բռնապետական վարչակազմերի նկատմամբ Սաուդյան վարչակազմի հովանավորությունը և ժողովրդին հալածելու այդ ռեժիմի հանդգնությունը արձագանք է ունեցել միջազգային շրջանակներում:

Ալե Խալիֆայի վարչակազմն, ընդդիմադիրներին ոչնչացնելով և ահ ու սարսափ տարածելով, ձգտում է լռեցնել բողոքի ձայները:

Ալե Խալիֆայի վարչակազմը իր քաղաքականությամբ Բահրեյնը բանտի է վերածել իր բնակիչների համար: Սակայն այդ ռեժիմին չի հաջողվել լռեցնել ժողովրդի ընդվզումը և այդ ընդվզումը գնալով ավելի է տարածվում: 2017 թվականի առաջին օրերին, Բահրեյնի մի քանի քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Մանամայում բողոքի ցույցեր ծավալվեցին Ալե Խալիֆայի վարչակազմի դեմ: Ժողովրդավարություն պահանջող Բահրեյնի ժողովրդի ցույցերը վկայում են այն մասին, որ Ալե Խալիֆայի հնարքներն ու հալածիչ քաղաքականությունը չեն կարող թուլացնել իր իրավունքների վերականգնման ուղղությամբ Բահրեյնի ժողովրդի վճռակամությունը: