Սիրիայի վարչապետի այցը Թեհրան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51355-Սիրիայի_վարչապետի_այցը_Թեհրան
Քաղաքական հարցերի դիտորդները կարևորել են երկու երկրի բանակցությունների շարունակման շրջանակում Սիրիայի վարչապետ՝ Էմադ Խամիսիի այցը Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 09:13 Asia/Tehran
  • Սիրիայի վարչապետի այցը Թեհրան

Քաղաքական հարցերի դիտորդները կարևորել են երկու երկրի բանակցությունների շարունակման շրջանակում Սիրիայի վարչապետ՝ Էմադ Խամիսիի այցը Թեհրան:

Տնտեսական, քաղաքական ու անվտանգության ոլորտներում համաձայնությունների գործադրումը, ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի ազատագրումից հետո Սիրիայում վերջին նվաճումների պաշտպանության ու ընդլայնման ուղիների քննարկումը, ինչպես նաև Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում կայանալիք բանակցությունները Թեհրանում Էմադ Խամիսի բանակցությունների առանցքներն են լինելու:

Հունվարի 23-ին, Աստանայում, ՄԱԿ-ի պատվիրակության ներկայությամբ, կայանալու է Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների նիստը:

Ակնհայտ է, որ ապագա սցենարների համար պետք է քննարկել բոլոր վարկածները: 

Կարևորագույն վարկածն է Սիրիայում Բաշշար Ասադի օրինական համաակրգի ամրակայումը: Քանի որ ներկա պայմաններում զինված ընդդիմադիրներն ու ահաբեկչական խմբավորումները ոչ միայն չեն կարողացել Սիրիայում իրագործել իրենց նպատակները, այլև բացահայտվել են նրանց իրական նպատակները:

Թաքֆիրական խմբավորումներն անկարող են Սիրիայում առաջանալ: Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայի մասին բազում սցենարներ կային, որոնցից գլխավորը իշխող համակարգի փլուզումն ու այդ երկրի մասնատումն էր: Վիքի Լիքս-ի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դեսպանությունների գաղտնի գրությունները վկայում են այն մասին, որ Սիրիայի ճգնաժամը բխում է ամերիկա-իսրայելական մի նախագծից, որն օրակարգի մեջ է դրվել 2006 թվականից` Սիրիան դիմադրության ճակատից առանձնացնելու նպատակով:

Սակայն Լիբանանի Հեզբոլլահի դեմ 33-օրյա պատերազմում, այնուհետև 2008 թվականին Գազայի 22-օրյա պատերազմում, Իսրայելի պարտությունները հետաձգեցին այդ սցենարի իրագործումը:

Այդպիսով, այդ նախագծի իրագործումը տեղի ունեցավ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի մասնակցությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի դերակատարությամբ միջնորդավորված պատերազմի շրջանակում:

Հրապարակված փաստաթղթերում անդրադարձ է եղել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ՝ Վիլիամ Բերնզի հետ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնատարների բանակցություններին, որտեղ առաջարկվել է շիա-սուննի և մյուս ազգությունների ու խմբավորումների միջև եղած տարաձայնություններից օգտվելով, թուլացնել Բաշշար Ասադի իշխանությունը և Սիրիան առանձնացնել Իսրայելի թշնամիների օղակից:

Վերջին մեկ տարվա ընթացքում, Սիրիայի ռազմական ու քաղաքական ոլորտներում առաջացած փոփոխություններով, նոր փուլ է թևակոխել Սիրիայի հարցը և ձևավորվել է ՄԱԿ-ի հովանավորությամբ սիրիացի-սիրիացի ձևաչափաով բանակցությունը:

Այդ բանակցություններն Հալեպ ստրատեգիական քաղաքի ազատագրումից հետո, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերի արդյունքն են, որի մասին հայտարարվեց դեկտեմբերի 20-ին, Մոսկվայի հայտարարության միջոցով: Այդ հայտարարության մեջ կարևորվել է Սիրիայի միասնականության ու տարածքային ամբողջականության պահպանումը, ճգնաժամի կարգավորման համար ռազմական գործեղանակի մերժումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի իրագործումը և Ղազաղստանում սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների անցկացումը:

Հետևաբար պետք է ասել, որ ներկայիս նոր տարբերակներ են ձևավորվել Սիրիայի համակարգի ապագայի մասին, որն ուղղակիորեն դեմ է այդ երկրի թշնամիների նպատակներին: