Թրամփի երդմնակալության արարողությունը ընդդիմության ծավալուն բողոքների ստվերի ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51775-Թրամփի_երդմնակալության_արարողությունը_ընդդիմության_ծավալուն_բողոքների_ստվերի_ներքո
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին: Երդմնակալության արարողությունից հետո Թրամփը որպես ԱՄՆ-ի 45-րդ նախագահ կստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը: Այս արարողությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականությունների դեմ ծավալուն ցույցեր են կազմակերպվել և պահանջվել է նրա հրաժարականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2017 08:29 Asia/Tehran
  • Թրամփի երդմնակալության արարողությունը ընդդիմության ծավալուն բողոքների ստվերի ներքո

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին: Երդմնակալության արարողությունից հետո Թրամփը որպես ԱՄՆ-ի 45-րդ նախագահ կստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը: Այս արարողությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականությունների դեմ ծավալուն ցույցեր են կազմակերպվել և պահանջվել է նրա հրաժարականը:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հայտարարվելուց հետո ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ նրա դեմ ուղղված բողոքի ցույցերի ականատես են եղել: Թեև Թրամփը նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում Հիլարի Քլինթոնի համեմատությամբ ժողովրդական ավելի քիչ ձայներ հավաքեց, սակայն Էլեկտորալ ձայների շնորհիվ ընտրություններում հաղթած թեկնածու ճանաչվեց: Իրականում բողոքների հիմնական մասը վերաբերում է ԱՄՆ-ի  նախագահի ընտրության օրինականությանը, ինչը շարունակում է վիճարկվել ժողովրդի ու նաև այդ երկրի քաղաքական շրջանակների կողմից:

Միևնույն ժամանակ ընդդիմությունը զայրացած է ընտրապայքարի ժամանակ Թրամփի կողմից փոքրամասնության ու կանանց ուղղված վիրավորանքների ու նաև «Օբամաքեյր» կոչվող բժշկական ծառայությունների նախագծի հետ Թրամփի հակառակության պատճառով: Նրանք ամերիկացի այս միլիարդատիրոջը ռասիստ  ու ֆաշիստ են անվանում:  Գուանտանամոյի տխրահռչակ  բանտը փակելու հետ նրա հակառակությունը, ԶԼՄ-ների դեմ ուղղված ու նաև ընդդիմադիներին կալանավորելու կապակցությամբ սպառնալիքները նույնպես պատճառ են դարձել որ, Թրամփի դեմ բողոքի ալիքնը մեծ ծավալ ստանա:  Բողոքարարները նրան բռնապետ ու դիկտատոր են կոչել:

Արտաքին քաղաքականության բնագավառում էլ Թրամփի ընդդիմադիրները հավատացած են, որ նա այս կապակցությամբ թափանցիկ քաղաքականություն չունի և նկատի առնելով նրա որոշ արտահայտություններն, այդ թվում ՄԱԿ-ի դերակատարության անտեսումը և կլիմայական փոփոխությունների պայմանագրի ու ՀԳՀԾ-ի շրջագծում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների հանդեպ անուշադրությունը,  ընդդիմադիր երկրներին սպառնալը, միլիոնավոր էմիգրանտներին արտաքսելու և մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կապակցությամբ նրա հայտարարությունները, միջազգային ասպարեզում նա առավելապես հանդես է գալու ռազմամոլի դերում:

Թրամփի դեմ գլխավոր բողոքի հանրահավաքը այսօր երդմնակալության արարողությունից հետո մեկնարկելու է Վաշինգտոնում «Կանանց երթ»-ով: Թրամփի ընդդիմադիրները հայտարարել են, որ սա հակապետական բողոքների մեկնարկն է լինելու և շատ ակտիվիստներ ու քաղաքացիական խմբեր պաշտպանել են  այդ հանրահավաքները:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի շուրջ 60 դեմոկրատական անդամներ չեն մասնակցելու Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանն, ինչը կարող է վերածվել ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի ամենածավալուն բոյկոտին:

Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարություններն ու քայլերը արժանացել են ԱՄՆ-ի շատ հայտնի դեմքերի ու քաղաքացիների քննադատությանը:  Սոցհարցումների արդյունքների համաձայն, ԱՄՆ-ում իշխանության ղեկը ստանձնելու սեմին Թրամփի վայելած համակրանքը մյուս նախագահների համեմատությամբ չափազանց թույլ է, այնպես որ նա վերջին չորս տասնամյակներում ԱՄՆ-ի ամենաչսիրված նախագահն է ճանաչվել:

Այսպիսով Թրամփն այն պայմաններում է պատրաստվում ստանձնել ԱՄՆ-ում իշխանության ղեկը, երբ թե այդ երկրի սահմաններից ներս և թե միջազգային մասշտաբով դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերներ ու ճգնաժամեր: