ԻԻՀ առաջնորդի ուղերձը Եվրոպայում ուսանողների իսլամական միությունների հավաքականությանը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Եվրոպայում ուսանողների իսլամական միությունների հավաքականությանը հղած ուղերձում ասել է.-«Երիտասարդությունն ու ուսանողները հզոր շարժիչի նման, մշտապես սատարել են ժողովրդին` վեհ իդեալների իրագործման ճանապարհին»:
Ուրբաթ օրը հղված ուղերձում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ` Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին նշել է. «Ձեզանից ակնկալում ենք որ ավելին անեք, քան գիտական, կրոնական ու բարոյական ինքնազարգացումը: Հույս ունենք, որ կազդեք ձեր շրջապատի վրա և ձեր խոսքով ու գործով կավելացնեք Աստծո ճանապարհի հետևորդների թիվը»:
Աստվածային գաղափարների տարածման գործում երիտասարդների ազդեցիկ դերակատարությունը կարևորելը ունի խորը իմաստ: Ազդեցություն, որը ճակատագրական նշակություն է ստանում ներկա պայմաններում , երբ որոշ հասարակությունների երիտասարդները հայտնվել են ծայրահեղական գաղափարախոսության լարած թակարդում: Երիտասարդները համարվում են հասարակության ապագան կերտողները: Սակայն նրանք գտնվում են կրոնի անվան ներքո խեղաթյուրված գաղափարախոսության հետևանքով ստեղծված ծայրահեղականական հոսանքների ու մշակութային հարձակումների թիրախում: Այս ապակառուցողական երևույթի հետևանքները տեսնում ենք ռասիստական գաղափարախոսության և արևմտյան հասարակություններում կրոնից ու բարոյականությունից հեռանալու մեջ:
2015 թվականի նոյեմբերին Նորին Վսեմություն առաջնորդը արևմտյան երկրների երիտասարդությանը հղած նամակում, պարզապես անդրադարձել էր այդ խնդրին: Ավելի վաղ, 2014 թվականի հունվարին ևս , նա նույն բովանդակությամբ նամակ էր հղել Եվրոպայի և հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին: Մեծարգո առաջնորդի երկու նամակների ընդհանուր կետն այն էր, որ երիտասարդները պետք է ճիշտ պատկերացում կազմեն Իսլամի, նրա պատմության, տարածաշրջանում իմպերիալիզմի պատմության և կրոնական գաղափարախոսության մասին՝ ուսումնասիրելով մշակութային ու գաղափարական սկզբունքները:
Երկրները, որոնք այսօր դարձել են ԻԼԻՊ-ի թատերաբեմը և ահաբեկչական ակտերի օրրանը, կորցրել են իրենց երիտասարդության մի մասը: Իսկ այդ բացը տարիներ շարունակ հասարակական, քաղաքական ու բարոյական բազում հետևանքներ է թողնելու: Երիտասարդների մտքում ավերիչ ազդեցությունը նշանակում է հասարակության ենթակառուցվածքների ոչնչացում և կրոնական ու բարոյական հավատքի թուլացում: Այսօր գերտերությսւններ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը դարձրել են միջոց ՝ երիտասարդներին կործանելու և Իսլամի ու Արևմուտքի միջև առճակատում ու հակադրում ստեղծելու համար: Եվ շատ հասարակություններ տուժել են այն պատճառով, որ անտարբեր են եղել երիտասարդների կառուցողական դերակատարության նկատմամբ: Հարցի նշանակությունից ելնելով, Արևմուտքի երիտասարդներին Ն Վ առաջնորդի գրած երկրորդ նամակից երկու շաբաթ անց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի բանաձև ընդունելով, կարևորեց խաղաղության հաստատմանը և ծայրահեղականության դեմ պայքարին ուղղված որպես ազդեցիկ ու զորեղ ուժ ՝ երիտասարդների դերակատարությունը: Երիտասարդների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ժամանակի հատուկ ներկայացուցիչ ՝ Ահմեդ Ալ-Հանդավին, բանաձևը համարել էր երիտասարդների մասին հասարակության պատկերացումները փոխելու ուղղությամբ ակներև ձեռքբերում ՝ խոստովանելով, որ երիտասարդները կարող են ազդեցիկ դեր ունենալ համաշխարհային մասշտաբով խաղաղություն հաստատելու գործում: Սա հենց այն իրողությունն է , որին անդրադարձ է կատարվել Եվրոպայում ուսանողների իսլամական միությունների հավաքականությանը հղած մեծարգո առաջնորդի ուղերձում: