Արդյոք Թրամփը կարող է արմատախիլ անել թաքֆիարական ահաբեկչությունը
Երդմնակալության արարողությունից հետո,ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում, Դոնալդ Թրամփն ասել է.«ԱՄՆ-ը երկար պատերազմներում է ներքաշվել, սակայն չի օգտվել իր բոլոր կարողություններից: Մենք ԻԼԻՊ-ից ազատվելուց բացի այլ տարբերակ չունենք»:
Անշուշտ Թրամփի կողմից ներկայացված ծայրահեղական իսլամը ոչ մի առնչություն չունի իրական իսլամի հետ և արմատավորված է վահաբականության մեջ, որի ուսուցումների համաձայն, օտարն անհավատ է և թույլատրելի է նրան սպանելն ու գույքը թալանելը:
Այդ շարժումը ձևավորվել է հարյուրավոր տարիներ առաջ, Սաուդյան Արաբիայում:
Թրամփի խոսքը, թե պետք է ձերբազատվել ԻԼԻՊ-ից, ճիշտ է: Սակայն այդ խոսքը կարդյունավորվի այն ժամանակ, երբ ոչնչանա նման մտքեր տարածող կառույցը:
Հաղորդումների համաձայն, այսօր, տարբեր երկրներում, այդ թվում Պակիստանում Սաուդյան Արաբիայի հիմնած դպրոցներում, դաստիարակվում են մահապարտ երեխաներ :
«Պոլիտիկո» պարբերականը գրել է, որ մեր իրական թշնամիները վահաբական ու սելեֆիական գաղափարներն են, որոնք տարծվում են Սաուդյան Արաբիայի կողմից:
Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած պայթյուններից հետո պարզվեց, որ դեպքի հեղինակները կապի մեջ են եղել Եվրոպայում վահաբական մտքեր քարոզող դպրոցների ու մզկիթների հետ, որոնք կառուցվել են Սաուդյան Արաբիայի կողմից:
Վերջին տարիների ընթացքում, Եվրոպայում ահաբեկչական գործողություններ իրականացրած անձանց մեծ մասը ազդված են եղել վահաբական գաղափարախոսությունից ու կապի մեջ են եղել ԻԼԻՊ-ի հետ:
Այս իրողությունների հիմամբ, «Նյու-Յորք Թայմս» օրաթերթում լույս տեսած հոդվածում, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում լարվածություն է առաջացնում, քանի որ նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ կբացահայտվի իրենց իրական դիմագիծը և բոլորին հայտնի կդառնա այն փաստը, որ Սաուդյան Արաբիան հովանավորում է ծայրահեղականությունը:
Զարիֆը գրել է.«Չմոռանանք, որ վահաբականությունից են ազդվել գրեթե բոլոր ահաբեկչական խմբավորումները, որոնք Իսլամից սխալ պատկեր են ներկայացնում»:
Վերջին երեք տասնամյակներում Ռիադը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է ծախսել մզկիթների ու կրոնագիտական դպրոցների միջոցով վահաբականությունն աշխարհում տարածելու համար և այս կեղծ գաղափարախոսությունը Ասիայից մինչև Աֆրիկա, Եվրոպայից մինչև Ամերիկա հսկայական ավերածություններ է առաջացրել :
Այժմ հարց է ծագում, թե արդյոք Դոնալդ Թրամփը արմատապես պայքարելու է Սաուդյան Արաբիայում թաքֆիրական ահաբեկչության դեմ, թե հանձնվելու է սաուդցիների նավթային դոլարներին և քայլելու է նրանց փռած կարմիր գորգի վրայով: