Կալիֆորնիայի  բնակիչների մեկ երրորդը կողմ է ԱՄՆ-ից առանձնանալու նախաձեռնությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52305-Կալիֆորնիայի_բնակիչների_մեկ_երրորդը_կողմ_է_ԱՄՆ_ից_առանձնանալու_նախաձեռնությանը
Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, Կալիֆորնիա նահանգի յուրաքանչյուր երրորդ բնակիչ հանդես է եկել ԱՄՆ-ից անկախանալու և խաղաղ կերպով առանձնանալու նախաձեռնության օգտին: Փաստորեն Կալիֆորնիայի  բնակչության 32 տոկոսը պահանջում է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից: 2014 թվականին անցկացված սոցհարցումների արդյունքների համեմատությամբ  20 տոկոսով ավելացել է այն բնակիչների թիվը, որոնք ցանկանում են Կալիֆորնիա նահանգը դուրս բերել ԱՄՆ-ի կազմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 15:33 Asia/Tehran
  • Կալիֆորնիայի  բնակիչների մեկ երրորդը կողմ է ԱՄՆ-ից առանձնանալու նախաձեռնությանը

Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, Կալիֆորնիա նահանգի յուրաքանչյուր երրորդ բնակիչ հանդես է եկել ԱՄՆ-ից անկախանալու և խաղաղ կերպով առանձնանալու նախաձեռնության օգտին: Փաստորեն Կալիֆորնիայի  բնակչության 32 տոկոսը պահանջում է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից: 2014 թվականին անցկացված սոցհարցումների արդյունքների համեմատությամբ  20 տոկոսով ավելացել է այն բնակիչների թիվը, որոնք ցանկանում են Կալիֆորնիա նահանգը դուրս բերել ԱՄՆ-ի կազմից:

 

Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահ ընտրվելը մեկ անգամ ևս պատճառ դարձավ, որ Կալիֆորնիա նահանգի բնակիչները հանդես գան անկախ երկիր դառնալու  պահանջով: Իհարկե Եվրամիության կազմից Բրիտանիայի  դուրս գալը ևս մեծ դեր ունի  ԱՄՆ-ում ու Կալիֆորնիայում անջատողական միտումներ առաջանալու հարցում: Կալիֆորնիայի բնակիչների անկախական միտումը՝ Calexit»-ը  (California (Կալիֆորնիա) և Exit (ելք) բառերի համակցություն) կրկնակի նշանակություն ունի, քանի որ Կալիֆորնիան համարվում է ԱՄՆ –ի ամենաբազմամարդ նահանգը և արդյունաբերական ու տեխնոլոգիական բևեռը:Եթե Կալիֆորնիայում խորանան անկախական  գաղափարները, դա կարող է ուղղակիորեն ազդել մյուս անջատական նահանգների ,այդ թվում Տեխասի վրա: Չպետք է մոռանալ ,որ 1861-1865 թթ.-ի ժամանակահատվածում ԱՄՆ-ի ներքին պատերազմը տեղի ունեցավ հյուսիսային ու հարավային նահանգների միջև: Հյուսիսային նահանգները միավորման կողմնակից էին ,իսկ հարավային նահանգները պահանջում էին առանձնանալ ԱՄՆ-ից: Անջատողական միտումները դեռ առկա են ԱՄՆ-ի որոշ նահանգներում: ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, այդ երկրի որոշ նահանգներում , այդ թվում Կալիֆորնիայում, անկախական շարժումներն ավելացել են, ինչն առաջին հերթին բխում  է Թրամփի իշխանության գալու և նրա որդեգրած քաղաքականությունների վերաբերյալ  մտահոգություններից:

Կալիֆորնիա նահանգը  մշտապես եղել է Դեմոկրատական կուսակցության կողմնակիցը և վերջին ընտրություններում էլ դեմոկրատների թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկեց:  

Անօրինական էմիգրանտների վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը  մտահոգել  է  վերջիններիս, քանի որ նրանց մեծ մասը ծագումով լատինամերիկացիներ են և ապրում են Կալիֆորնիայում: Թրամփը խոստացել է նրանց վտարել երկրից և պատ կառուցել Մեքսիկայի հետ  սահմանին ու թույլ չտալ անօրինական էմիգրանտներին ժամանել  ԱՄՆ:

Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգներից է: Այն հանդիսանում է ԱՄՆ-ի արդյունաբերության  և համակարգչային ու կիբեր ընկերությունների կենտրոնը: Այդ նահանգում են գտնվում ամերիկյան շատ ընկերություններ ու արդյունաբերություններ: Բնականաբար նահանգի իշխանություններն ու բնակիչները համոզված են ,որ Թրամփի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունները չեն բխում իրենց շահերից: Բացի դրանից, Կալիֆորնիայում Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների մեծ մասը, մասնավորապես կանայք, հաշվի առնելով  կանանց դեմ Թրամփի դիրքորոշումը, բողոքի ցույցեր են անցկացրել ԱՄՆ-ում:  «Calexit»-ի արշավն օրըստօրե ընդլայնվում է : Բայց այս անգամ նոր երանգ են ստացել անջատողական դիմումներն ու քայլերը ,որոնց շարունակվելու դեպքում չի բացառվում ,որ այդ հարցը դառնա լուրջ մարտահրավեր Թրամփի նորակազմ կառավարության համար: