Ղարաբաղյան հարցով խորհրդակցություններ են անցկացվում Մոսկվայում
Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ղարաբաղյան հարցով խորհրդակցությունները շարունակվում են:
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության տարածքներում տիրող իրավիճակը: Մինչ այդ Լավրովը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանի հետ:
Տարածաշրջանի լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքին , բայց հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, նրանց բանակցությունների առանցքը կազմել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարած պայմանավորվածությունների համաձայն՝ որոշվել է հայ-ադրբեջանական տարածքային տարաձայնությունները կարգավորել վեց փուլում:
Առաջին փուլում առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի 5 հարակից տարածքները, բացառությամբ Լաչինի ու Քելբաջարի, վերադարձնել Ադրբեջանին: Երկրորդ փուլում խաղաղապահ ուժեր տեղակայել հայ-ադրբեջանական շփման գծում: Երրորդ փուլում միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ շնորհել Ղարաբաղին: Չորրորդ փուլում, չեղարկել Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տնտեսական շրջափակումը և բացել Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի և հավանաբար Թուրքիայի միջև հաղորդակցության ճանապարհները: Հինգերորդ փուլում նախատեսված է Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, և վեցերորդ փուլում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հաշվի առնելով ,որ Հայաստանը դեմ է այդ տարբերակին, փորձագետները չեն բացառում Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրս գալու գործընթացում փոփոխություններ մտցնելու հնարավորությունը: Դա նշանակում է,որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին համոզել ավելի երկար ժամկետում և ավելի շատ փուլերում իրականացնել հայկական ուժերի գրավյալ տարածքներից դուրս գալը:
Ղարաբաղում հայկական անկախ պետություն հիմնադրելու կամ այս տարածքը Հայաստանին կցելու հարցը Հայաստանի գերակայություններից է: Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր միջնորդ երկիր ,այդ թվում Ռուսաստանը, պետք է Հայաստանին համոզի ,որ Ղարաբաղը տրվելու է Հայաստանին: Բայց Ադրբեջանը պատրաստ չէ կորցնել իր տարածքները կամ դրանք հանձնել Հայաստանին: Կասկած չկա, որ Ադրբեջանում ցանկացած կառավարություն ,որը համաձայնության կգա Հայաստանի հետ, տարածքների կորցնելը կնշանակի ներքին հեղիկանության կորուստ ,ինչը կարող է մեկընդմիշտ վերջ դնել Ալիևների նման հզոր կառավարության ճակատագրին: Փաստորեն Երևանի ու Բաքվի ղեկավարների համար տարածքների ձեռք բերելն ու տարածքների կորուստը կարող են երկու տարբեր իմաստներ ունենալ: