Ադրբեջանում Թալիի Բաղերզադեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52455-Ադրբեջանում_Թալիի_Բաղերզադեն_դատապարտվել_է_20_տարվա_ազատազրկման
Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը հունվրի 25-ին նիստ է գումարել, որտեղ պիտի քննարկվեին Նարդարանի դեպքի հետ կապված՝ Ադրբեջանի մուսուլմանների շարժման ղոկավար Թալիի Բաղորզադեի, ժողովրդական ճակատ կուսակցության Ֆուադ Ղորբան Ալիի և այլ կալանավորների գործերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 09:27 Asia/Tehran
  • Ադրբեջանում Թալիի Բաղերզադեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը հունվրի 25-ին նիստ է գումարել, որտեղ պիտի քննարկվեին Նարդարանի դեպքի հետ կապված՝ Ադրբեջանի մուսուլմանների շարժման ղոկավար Թալիի Բաղորզադեի, ժողովրդական ճակատ կուսակցության Ֆուադ Ղորբան Ալիի և այլ կալանավորների գործերը:

Նիստի ավարտին Թալիի Բաղերզադեն դատապարտվել է 20 տարվա և Ֆուադ Ղորբան Ալին 10 տարվա ազատազրկման: Նարդարանի գործի մյուս մեղադրյալների դատավճիռները կհայտարարվեն առաջիկա օրերի ընթացքում:

Ավելի վաղ, Թալիի Բաղերզադեի հացադուլի դիմելու լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել: Ադրբեջանի քաղաքական շրջանակների ուշադրությունը գլխավորապես կենտրոնացել է այն բանի վրա, թե այդ երկրի դատական իշխանությունը ինչպես է առաջ տանում Նարդարանի դեպքի հետ կապված դատական գործը:

Նարդարանի դեպքը տեղի ունեցավ Մոհառամ ամսին. երբ քաղաքի մզկիթներց մեկում ոստիկանության   հաձակման հետանքով զոհվեցին 4 շիա մուսուլմաններ և ձերբկալվեցին Թալիի Բաղերզադեն ու Իմամ Հուսեյնի տասնյակ սգավորներ:

Ավելի վաղ ևս, Նարդարանի դեպքի ընթացքում ձարբակալվածները բողոքել էին հարուցված գործի քննարկման ընթացքի կապակցությամբ: Գուցե ձերբակալվածների պահվածքն էր, որ պատճառ դարձավ, որպեսզի Ադրբեջանի դատական և գործադիր իշխանությունները պասիվ դիրք ընդունեն և դատարանն իր կորցրած արժանապատվությունը վերականգնելու համար Թալիի Բաղերզադեի համար ցմահ ազատազրկման պահանջ ներկայացնի:

Սակայն Իսալամական միաբանության շարժման ղեկավար Բաղերզադեի դեմ ներկայացվող անհիմն մեղադրանքները կապված են այն հոդվածների հետ, որոնքԲաղերզադեն իբրև թե տպագրել է Ալիև դեմ ապաստամբելու հարցում ժողովրդին քաջալերելու համար, ինչը վերջինս չի ընդունում:  Մարդու իրավունքների միջազգային կառույցները բազմիցս հաղորդագրություններ են տարածել և կարևորել են Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը: Սակայն հակազդելով Բաղերզադեի անմեղության մասին հայտարարություններին, Ադրբեջանի կառավարությունը նրան մեղադրել է տարբեր հանցանքների, այդ թվում՝ սպանության, ապօրինի զենք պահելու և կրելու  մեջ: Նման մեղադրանքներ Բաքվի գործադիր մարմիններն ու անվտանգության ծառայություններն ուղղում են կառավարության բոլոր ընդդիմադիրներին: Իսկ մյուս կողմից այդ երկրի դատական իշխանությունը քննարկում է առաջադրված կեղծ ու անհիմն մեղադրանքները: Այս կարգի մոտեցումը ոչ միայն ազդել է Ադրբեջանի դատական իշխամության անկախ գործունեության վրա, այլև միջազգային շրջանակներում հեղինակությունից զրկել է Բաքվի դատարաններին: Այնուամենայնիվ թվում է, թե Բաքվի կառավարությունը Նարդարանի գործի քննարկման կապակցությամբ հաշվի չի առնում ներքին ու արտասահմանյան ընդդիմադիրների հակադրությունները և մտածում է քաղաքական դաշտում ուժի կիրառման ու դատական ոլորտում կառավարության կարծիքները թելադրելու մասին: Դարձյալ հաշվի չառնելով այն փաստը, որ դատական իշխանության հեղինակազրկման հետևանքով, Ադրբեջանի իշխանական կառույցները ևս կորցնում են իրենց հեղինակությունը: