Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Սիրիայում ապահով գոտիներ ստեղծելու կապակցությամբ
Ռուսաստանը հայտարարել է,որ ԱՄՆ-ն պետք է մտածի Սիրիայում անվտանգ գոտիներ ստեղծելու իր որոշման հետևանքների մասին:
Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Սիրիայում ապահով գոտիներ ստեղծելու մասին: Նոր նախագծի համաձայն՝ Իրաքից, Սիրիայից, Լիբիայից , Եմենից և այլ ճգնաժամային երկրներից փախստականների արտագաղթը Միացյալ Նահանգներ զսպվելու է : Ըստ հրամանագրի, ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Ջեյմս Մատիսը և պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը 90 օր ժամանակ ունեն «Սիրիայում եւ շրջակա տարածաշրջանում» անվտանգ գոտիներ ստեղծելու ծրագիր մշակելու համար: Սա ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի առաջին քայլն է Միջին Արևելքում Սպիտակ Տան քաղաքականության փոփոխման ուղղությամբ:
ԱՄՆ նախկին նախագահ՝ Բարաք Օբաման դեմ էր Սիրիայում անվտանգ գոտիներ ստեղծելուն,քանզի այդ քայլը ԱՄՆ-ին կպարտավորեցնի իր պաշտպանությունը հայտնել այդ ապահով գոտիների նկատմամբ ,որի անխուսափելի արդյունքը լինելու են Սիրիայում հակամարտ կողմերի միջև բախումները: ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ՝ Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը 2016 թվականի սեպտեմբերին Կոնգրեսում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն փորձի իր ձեռքը վերցնել Սիրիայում օդային տարածքի վերահսկողությունը, պետք է Սիրիայի ու Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնի: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը ինքն է կարգադրել քննարկել այդ գոտիների ստեղծման հարցը: Այդ քայլը ԱՄՆ-ի կառավարության քննադատների կարծիքով կարող է հանգեցնել Սիրիայի ներքին պատերազմում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը:
Ապահով գոտիներ ստեղծելու նախագծի հովանավորներն այդ որոշումը հիմնավորել են մարդասիրական և հարյուրավոր փախստականների հոսքը զսպելու միտումներով: Թրամփն ասել է, որ Եվրոպան հսկայական սխալ է թույլ տվել Սիրիայից և Միջին Արևելքի այլ «թեժ կետերից» միլիոնավոր փախստականների ընդունելով: «Ես չեմ ցանկանում, որ դա այստեղ էլ պատահի: Ես հաստատ Սիրիայում մարդկանց համար անվտանգության գոտիներ կստեղծեմ»,- ասել է նա՝ մանրամասների մեջ չխորանալով:
Այնուամենայնիվ անհերքելի է այն փաստը,որ եթե Սիրիայում ,մասնավորապես այդ երկրի հյուսիսային հատվածներում ԱՄՆ-ի կողմից ապահով գոտիներ ստեղծվեն, անպայման կխախտվի Սիրիայում ուժերի հավասարակշռությունը և կմեծանա Սիրիայի բանակի ու նրա դաշնակից ուժերի հետ ուղղակի բախումների ծագման վտանգը: Այսպիսով ԱՄՆ-ն հայտնվելու է Սիրիայի կառավարության ու նրա դաշնակից ուժերի հետ ուղղակի առճակատման մեջ,ինչը ահաբեկչական խմբավորումների օգտին կլինի,որոնք Հալեպում կրած պարտությունից հետո, պասիվ դիրքերում են գտնվում: