Բահրեյնում Ալե Խալիֆայի բռնի գործողությունների հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52549-Բահրեյնում_Ալե_Խալիֆայի_բռնի_գործողությունների_հետևանքները
Հաղորդումները վկայում են Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի հալածողական քաղաքականության խստացման մասին։ Ալե Խալիֆայի ռեժիմի ուժերը ընդլայնել են Բահրեյնի ժողովրդի դեմ իրենց բռնի գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 15:14 Asia/Tehran
  • Բահրեյնում Ալե Խալիֆայի բռնի գործողությունների հետևանքները

Հաղորդումները վկայում են Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի հալածողական քաղաքականության խստացման մասին։ Ալե Խալիֆայի ռեժիմի ուժերը ընդլայնել են Բահրեյնի ժողովրդի դեմ իրենց բռնի գործողությունները:

Ալե Խալիֆայի ռեժիմի բռնի քայլերի խստացման շրջագծում Բահրեյնի հատուկ ջոկատայինները, ժողովրդի շարքերում ահ ու սարսափ տարածելու նպատակով, հարձակվեցին Ալե Խալիֆայի հալածողական քայլերի դեմ բողոքող ակտիվիստների վրա և վիրավորեցին նրանցից մի քանիսին: Այդ ժամանակ բահրեյնցի 17-ամյա երիտասարդ Մուսթաֆա Համդանը, Ալե Խալիֆայի ռեժիմի ուժերի արձակած մարտական գնդակների թիրախ դառնալով, գլխի հատվածում ծանր վիրավորում է ստացել: Որոշ հաղորդումներ վկայում են, որ վերջինս ծանր վերքերի հետևանքով մահացել է:

Բահրեյնում անվտանգության մթնոլորտն այն պայմաններում է խստացվում, երբ Ալե Խալիֆայի ռեժիմը որոշ ժամանակ առաջ անհիմն մեղադրանքով գնդակահարեց բահրեյնցի երեք երիտասարդների: Ալե Խալիֆայի ռեժիմը, իր ոճրագործությունները խստացնելով, նպատակ ունի լռեցնել Բահրեյնի ժողովրդի բողոքի ձայնը: Սակայն Ալե Խալիֆայի ձեռնարկած քայլերը ոչ միայն չեն լռեցրել Բահրեյնի ժողովրդին, այլև հանգեցրել են Բահրեյնի ժողովրդի բողոքներին:

Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդական հեղափոխական պայքարի ականատեսն է: Բահրեյնի ժողովուրդը օրենքի իշխանություն և ընտրյալ համակարգ հաստատվելու, խտրականությանը վերջ դրվելու, քաղաքական բարեփոխումների, մարդու իրավունքները հարգելու և արդարություն ու ազատություն հաստատվելու պահանջ ունի:

Բահրեյնում բողոքի ալիքի ծավալումը վկայում է, որ Ալե Խալիֆան, չնայած հալածանքների խստացման, ձախողվել է այդ երկրում ժողովրդական բողոքները լռեցնելու հարցում, ինչը վկայում է Ալե Խալիֆայի ռեժիմի պաշտոնատարների անկարողության մասին, որոնք վերջին ամիսներին այնպես էին ձևացնում, թե Բահրեյնում ժողովրդական բողոքները դադարում են:

Բահրեյնցի իշխանավորների կողմից քաղաքացիական իրավունքների լայնորեն անտեսվելը և երկրի կառավարման բնագավառում ժողովրդավարական չափանիշների հետ Ալե Խալիֆայի խիստ հակառակությունը պատճառ են դարձել, որ Բահրեյնը ճանաչվի որպես  միջնադարյան օրենքներով կառավարվող քաղաքական ու հասարակական տեսակետից հետադիմական մի երկիր: Ներկայումս Բահրեյնում բացակայում են ժողովրդավարության կառույցները և չնայած Ալե Խալիֆայի որոշ ցուցադրական բնույթի քայլերին, իշխանական մենաշնորհի պատճառով Բահրեյնում ցայտուն արտահայտված է բռնապետությունը:

Բահրեյնում ցանկացած քաղաքական գործունեության արգելված լինելը վկայում է, որ Բահրեյնը նախորդ տարիների համեմատությամբ քաղաքական ու հասարակական տեսակետից առավել մութ ժամանակաշրջան է մուտք գործել: Հիշեցնենք, որ բահրեյնցի բողոքարարների դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի հալածողական քայլերը շարունակվում են, և այդ երկրի խորհրդարանը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով 2015 թվականին ընդդիմությանը առավել ճնշելու նպատակով նոր օրենք ընդունեց:

Հալածողական ու բռնապետական քաղաքականության մեջ որևէ սահմանափակում չճանաչող Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերը Բահրեյնը միջազգային ասպարեզում քաղաքացիական իրավունքների ոտնահարման կենտրոններից մեկն են դարձրել, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել Ալե Խալիֆայի ռեժիմի քաղաքական շրջանակներում։