Իսլամատյացության ուղղությամբ Թրամփի նոր քայլը
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված «Ժողովրդին ԱՄՆ մուտք գործող արտասահմանցի ահաբեկիչներից պաշտպանելու» գործադրական հրամանի համաձայն , 90-օրով դադարեցվել է «ԱՄՆ-ի համար վտանգավոր» երկրների քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը:
Այս ժամանակաշրջանը հրամանագրի նախնական տեքստում կազմում էր 30 օր: Հրամանագիրը տարածվում է առնվազն յոթ երկրի՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Սուդանի, Սումալիի ու Եմենի քաղաքացիների վրա: Հրամանագիրով 120 օրով դադարեցվել է նաև փախստականներին ԱՄՆ ընդունելու ծրագրի գործադրումը և փախստականներ ընդունելու չափը 50 տոկոսով նվազեցրել է:
Թրամփն այս հրամանագիրը ստորագրել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կապակցությամբ իր նախընտրական խոստումների իրագործման շրջանակում: Նա որպես պատճառաբանություն նշել է ԱՄՆ այն անձանց մուտքի արգելումը, ովքեր կարող են իրականացնել ահաբեկչական գործողութուններ: Այժմ հարց է ծագում, որ նկատի առնելով անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական քայլերի անցյալը, արդյուք հիշյալ յոթ երկրներից որևէ մեկի քաղաքացին մասնակից եղել է այդ գործողություններին, թե նման քայլերի դիմած ահաբեկիչներն ընդհանրապես ԱՄՆ-ի բարեկամ երկրների քաղաքացիներ են եղել: Դրա բացահայտ օրինակը 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերի հեղինակներն են: ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնատարների հաստատմամբ, այդ հարձակումների 19 մասնակիցներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել: 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի Սան Բեռնարդինոյի ահաբեկչական հարձակման հեղինակները պակիստանցի զույգեր էին, իսկ 2016 թվականի հունիսի 12-ին Օռլանդոյում 50 հոգու սպանվելու պատճառ դարձած ահաբեկչական դեպքի հեղինակը աֆղանական ծագումով ամերիկացի էր: Այսպիսով պարզ է դառնում, որ նման հրամանագիր ստորագրելու Թրամփի հիմնական նպատակը ահաբեկիչների մուտքն ԱՄՆ տարածք արգելելուց առաջ այն երկրների քաղաքացիներին ճնշման տակ դնելն է, որոնք լարված հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ: Հրամանգրում նշվեծ են ահաբեկչության հավանական հովանավոր պետությունների անունները, որոնց դեմս, վերջիններիս պառնալիք համարելով, Վաշինբտոնը արտակարգ իրավիճակ է հայտարարել ու նաև ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության համար մտահոգության առարկա տարածաշրջաններում գտնվող երկրները, որոնց շարքն են դասվում հիշյալ յոթ երկրները:
Հհրամանագրի ստորագրումից հետո, ԱՄՆ-ում հակաիսլամական մթնոլորտի սրման կապակցությամբ մտահոգություններն ընդլայնվել են: Պիտի ընդգծել, որ մուսուլմանների շատ փոքր հատվածը ծայրահեղական հակումներ է դրսևորել, իսկ հատկապես ԱՄՆ-ում մուսուլմանների կտրուկ մեծամասնությունը խիստ դեմ է նման ծայրահեղական անձանց բրտարարքներին: Նման պայմաններում արդյոք ադար է, որ սակավաթիվ անձանց բբռնարարքների պատճառով, որոնց թիվն ընդհանուր մուսուլմանների թվի համեմատությամբ ընդհանրապես հաշվի չի կարող առնվել, այդ բոլոր արարքները գրվեն մուսուլմանների հաշվին և նրանց հանդեպ անարդար վերաբերմունք ցուցաբերվի: Նման հրամանագրի ստորագրման միջոցով Թրամփի քայլն ու ԱՄՆ-ի տարածք մուսուլմանների մուտքի արգելումը ԱՄՆ-ում ու նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր մուսուլմանների դեմ գործադրված խմբային պատիժ է համարվում: