Լայնածավալ բողոքներ՝ Թրամփի իմիգրացիոն քաղաքականությունների դեմ
ԱՄՆ կառավարության իմիգրացիոն քաղաքականությունների դեմ բողոքներին զուգահեռ, այդ երկրի երկու դաշնային դատավորներ Թրամփի գործնական հրամանն արտակարգ ռեժիմով դադարեցնելու մասին դատավճիռ են ընդունել:
Դալաս և Նյու Յորք նահանգներում ընդունված դատավճիռների համաձայն, ԱՄՆ մուտքի իրավունք են ստանում իսլամական յոթ երկրների քաղաքացիները, որոնք օրինական վիզայով այդ երկիր են ժամանել, մշտական կեցության իրավունք ունեն , այդ երկրի օդանավակայաններում մոլորվել կամ ձերբակալվել են: Ի հետևումն իսլամական մի քանի երկի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի վերջին որոշման, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սումալիի , Սուդանի և Լիբիայի ավելի քան 130 միլիոն մուսուլմաններ ու ոչ-մուսուլմանների արգելվում է ԱՄՆ մտնել: Այդ քաղաքականությունը ճանաչվել է ժամանակաշրջանի հակաիմիգրացիոն ամենահամապարփակ քայլը: Հականշական է, որ ԱՄՆ-ը ստեղծվել է 400 տարիառաջ` աշխարհի տարբեր երկրներից ներգաղթյալների շնորհիվ: Ինչևէ, թվում է, որ գաղթականների հարցում ԱՄՆ գործող կառավարությունը որդեգրել է խտրականության քաղաքականություն: Նյու Յորքի և Դալասի դաշնային դատարաններն այդ քայլն անօրինական են որակել ՝ պահանջելով դադարեցնել իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքն արգելող օրենքի ժամանակավոր դադարեցումը: Որոշման արդյունքում, լուծվելու են ԱՄն օդանավակայաններում մոլորված ուևորների խնդիրները: Համաշխարհային կոնվենցիաների համաձայն, ԱՄՆ կառավարությունը պարտավոր է ընդունել պատկան կառույցների կողմից գաղթական ճանաչված անձանց: Այդ մարդկանց իրավունքների անտեսումը վկայում է ներգաղթյալների ճակատագրի նկատմամբ ԱՄՆ կառավարության անտարբերության մասին: Թրամփը սակայն հայտարարել է, որ այդ քայլն արվում է արտասահմանյան ահաբեկիչներից երկիրը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, այս հարցում ևս լուրջ կասկածներ կան: Օրինակ` ԻԼԻՊ-ին աջակցող պետությունները չեն հայտնվել ԱՄՆ-ի հայտարարած երկրների ցուցակում: Թրամփի որդեգրած քաղաքականությունը վկայում է տարբեր հարցերի նկատմամբ ներքին ու արտաքին մասշտաբներով ԱՄՆ կառավարության անուշադրության մասին: ԱՄՆ կառավարությունը միակողմանիորեն հրաժարվել է Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունից և սկանդալային քայլի դիմելով, արգելել է իսլամական յոթ երկրի մի քանի միլիոն քաղաքացիների մուտքն այդ երկիր: Թրամփը նաև սպառնացել է, որ ԱՄՆ-ը հրաժարվելու է փարիզյան կլիմայական կոնվենցիայից: Նման որոշումները ավերիչ հետևանքներ են ունենալու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի միլիոնավոր բնակիչների ճակատագրի վրա: Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ-ում նոր կառավարության գործունեության մեկնարկին զուգահեռ, մեծ ծավալ են ստացել նաև Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույցերը: