Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ Արդարադատության ժամանակավոր նախարարին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52923-Թրամփն_աշխատանքից_ազատել_է_ԱՄՆ_Արդարադատության_ժամանակավոր_նախարարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է այդ երկրի  արդարադատության նախարար Սալի Եյցին, երբ վերջինս հրաժարվել է կիրառել նախագահի՝ 7 իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ  արգելելու վերաբերյալ  որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 17:29 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է այդ երկրի  արդարադատության նախարար Սալի Եյցին, երբ վերջինս հրաժարվել է կիրառել նախագահի՝ 7 իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ  արգելելու վերաբերյալ  որոշումը:

 

Թրամփը Սալի Եյցին պաշտոնանկ անելուց հետո, իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Նա նշել է.« Գլխավոր դատախազի պաշտոնակատար  Սալի Եյցը հիասթափեցրել  է Արդարադատության նախարարությանը՝ մերժելով գործադրել Միացյալ Նահանգների քաղաքացիների պաշտպանությանն ուղղված օրինական հրամանը»: Այնուհետև Թրամփը մի հրամանագրով Վիրջինիա նահանգի արևելյան շրջանի շրջանային դատախազ` Դանա Բուենթենին  նշանակել է արդարադատության նախարարի պաշտոնում:

Եյցը հանդիսանում է ԱՄՆ-ի  մեծագույն փաստաբաններից մեկը: Թրամփի որոշման դեմ դուրս գալով  նախարարուհին անսովոր քայլի է դիմել՝ հայտնելով, որ Արդարադատության նախարարությունը չի պաշտպանելու ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ 7 երկրների դեմ ուղղված Թրամփի հրամանը, որովհետև համոզիչ չէ այդ հրամանի օրինական լինելը: Նախկին նախարարն այս կապակցությամբ նախարարության փաստաբաններին  հուշագիր է ուղղել, որտեղ պահանջում է նման խնդրահարոյց որոշում չգործադրել:

Թրամփը ԱՄՆ ներքին հարցերի վերաբերյալ բազմաթիվ գործադրական հրամաններ արձակելուց հետո այժմ  այնպիսի հրաման է արձակել, որը փաստորեն միջազգային բնույթ է կրում և անսպասելի հակազդեցությունների տեղիք է տվել: Յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին հրամանը ոչ միայն աշխարհի մասշտաբով, այլ այդ երկրի ներսում էլ լայն հակազդեցությունների տեղիք է տվել: ԱՄՆ-ի քաղաքացիները վերջին օրերի ընթացքում համախմբվելով օդանավակայաններում դեմ են հանդես եկել այդ որոշմանը և պահանջել են չեղարկել այն: Թրամփի հրամանին դեմ են արտահայտվել  նաև կառավարության և Կոնգրեսի շրջանակներում: ԱՄՆ-ի արդարադատության ժամանակավոր նախարարի ընդդիմանալն այդ հրամանին  լրջագույն ու կարևորագույն հակազդեցությունն  է համարվում այս կապակցությամբ, ինչի արդյունքում Թրամփը հայտնվեց պասիվ իրավիճակում, ուստի  նախարարի պաշտոնից ազատմանը ձեռնամուխ եղավ: ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներն էլ բողոքի ակցիա են կազմակերպել այդ երկրի գերագույն դատարանի առջև: Փաստորեն այժմ Թրամփը պարտավոր է աշխատել ԱՄՆ նախկին դեմոկրատական կառավարությունից մնացած պաշտոնյաների հետ մինչև իր  կառավարության պաշտոնյաների վերջնական նշանակումը: Թրամփն այժմ այդ ընդդիմություններին դիմակայելու համար երկու ճանապարհի ունի : Կամ պետք է շարունակի գործադրել իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին հրամանը ,որ այդ դեպքում կհայտնվի ներքին ու համաշխարհային բողոքների ալիքի առջև ,ինչը հեշտ չի կարող լինել,հատկապես ,որ ոչ միայն 7 իսլամական երկրների և ԱՄՆ-ի մասնավորապես Եվրոպական երկրների պաշտոնյաներն են դատապարտել Թրամփի այդ քայլը ,այլև ՄԱԿ-ի երկու ավագ պաշտոնյաներ , այդ թվում գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեսը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար՝ Զեյդ Ռաադ Ալ Հոսեյնը անօրինական են համարել  ԱՄՆ նախագահի հրամանը, ընդորում այդ հարցը Թրամփի համար  կվերածվի միջազգային մարտահրավերի:Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ Թրամփը նահանջի իր որոշումից ,ինչը անշուշտ մեծ հարված կլինի նրա դիրքին: