ԱՄՆ քաղաքացիներին լրտեսելու Թրամփի նոր նախաձեռնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53421-ԱՄՆ_քաղաքացիներին_լրտեսելու_Թրամփի_նոր_նախաձեռնությունը
Ամերիկացի դատավորը կիրակի օրը Google ընկերությունից պահանջել է արտերկրում այդ ընկերության սերվերներում գրանցվող էլեկտրոնային նամակները տրամադրել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո՝ՀԴԲ-ին (Federal Bureau of Investigation, FBI):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2017 09:31 Asia/Tehran
  • ԱՄՆ քաղաքացիներին լրտեսելու Թրամփի նոր նախաձեռնությունը

Ամերիկացի դատավորը կիրակի օրը Google ընկերությունից պահանջել է արտերկրում այդ ընկերության սերվերներում գրանցվող էլեկտրոնային նամակները տրամադրել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո՝ՀԴԲ-ին (Federal Bureau of Investigation, FBI):

Ֆիլադելֆիա քաղաքի դատավոր՝ Թոմաս Ռյութերը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից  այդ նամակների վերահսկումը անօրինական քայլ չէ:

Google ընկերության պատասխանատուները հայտարարել են ,որ պահանջել են վերանայել այդ վճիռը:

Վճիռը դեմ է Microsoft կորպորացիայի վերաբերյալ ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի վճռին: 2016 թվականի հուլիսին Նյու Յորքի վերաքննիչ դատարանը հրապարակեց մի վճիռ, որում ընդգծվել էր, որ Microsoft կորպորացիան կամ ցանկացած ամերիկյան ընկերություն պարտավոր չէ արտերկրում գրանցված ինֆորմացիան փոխանցել ԱՄՆ դատական մարմնին: Սակայն նույն դատարանի չորս դատավորներ ԱՄՆ-ի Գերագույն դատարանին և Կոնգրեսին կոչ արեցին կանխել այդ դատարանի վճիռը: ԱՄՆ-ի տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունները բազմիցս մտահոգություն են հայտնել դաշնային անվտանգության ու հետախուզական ծառայությունների լրտեսական քայլերի վերաբերյալ, պահպանելով իրենց օգտատերերի գաղտնիության իրավունքը: Բայց ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ ահաբեկչական խմբավորումները` ինչպես ԻԼԻՊ-ը, ինտերնետում և բջջային հեռախոսներում հաղորդագրությունների կոդավորման ծառայություններն շահագործում են իրենց տեղեկությունների փոխանակման համար:  

ԱՄՆ կառավարությունը և անվտանգության ու հետախուզության ծառայությունները ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ, մասնավորապես 11 սեպտեմբերյան դեպքերից հետո, ծավալուն քայլեր կատարեցին ԱՄՆ քաղաքացիներին լրտեսելու շրջանակում: Երկար ժամանակ այդ լրտեսական քայլերն իրականացվում էին ԱՄՆ-ի ժողովրդից ու այլ երկրներից գաղտնի: Սակայն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին պաշտոնյա Էդվարդ Սնոուդենը բացահայտեց ԱՄՆ-ի  լրտեսական բոլոր ծրագրերը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց երկրի ներսում և նույնիսկ Վաշինգտոնի դաշնակից շատ երկրներում: Այդ խայտառակության հետևանքով ԱՄՆ-ի կառավարությունը հայտնվեց քննադատությունների ալիքի առջև:

ԱՄՆ ժամանակի նախագահ Բարաք Օբաման հարկադրվեց 2013 թվականին ԱՄՆ հետախուզության ծառայության պատասխանատուներին պարտավորեցնել հնարավորինս ավելի շատ տեղեկություններ հրապարակել հետախուզական կառույցների վերահսկողական ծրագրերի վերաբերյալ: Մինչ Էդվարդ Սնոուդենի բացահայտումները, ենթադրվում էր, որ ԱՄՆ կառավարությունը միայն իր քաղաքացիներին է լրտեսում, բայց այնուհետև պարզվեց ,որ նրա լրտեսական գործունեությունը տարածվել է այդ երկրի սահմաններից դուրս: Իսկ այժմ ամերիկացի դատավորի վճռով ավելի դյուրին է դարձել այլ երկրների քաղաքացիներին լրտեսելը , որոնցից շատերը օգտվում են Google ընկերության ծառայությունից: