Թուրքիայում «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» շարժում է ձևավորում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53445-Թուրքիայում_Ոչ_սահմանադրական_բարեփոխումներին_շարժում_է_ձևավորում
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանից ստացել է սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի անցկացման արտոնագիրը: Դա այն դեպքում, երբ հակադարձ քայլերը դարձել են մարտահրավեր Անկարայի կառավարության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2017 14:43 Asia/Tehran
  •  Թուրքիայում «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» շարժում է ձևավորում

«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանից ստացել է սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի անցկացման արտոնագիրը: Դա այն դեպքում, երբ հակադարձ քայլերը դարձել են մարտահրավեր Անկարայի կառավարության համար:

Առաջիկա օրերին Թուրքիայում իր աշխատանքը կմեկնարկի «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» հասարակական շարժումը: Օրակարգում դրվելու է շարժման ձևավորման աշխատանքը: Երկրի կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու համար ջանքերից և հանրաքվեի արդյունքում իշխող կուսակցության պարտվելուց հետո, Թուրքիայի ներքին իրավիճակը գերլարվելու է:   Էրդողանը մեծ ներդրումներ է կատարել երկրի կառավարման կարգերը նախագահականի փոխելու համար : Այդ քայլերի լայն շրջանակում ընդգրկվում են իշխող կուսակցության մի քանի համահիմնադիրների և նույնիսկ ընդդիմադիրների կրճատումը, Գյուլենի համախոհների ձերբակալումը և խորհրդարանի պատգամավորների ազատազրկումը :

Ամեն դեպքում, ներկա պայմաններում Անկարայի կառավարության խնդիրն է ընդդիմադիր կուսակցություններին և ժողովրդին հակադրվելը: Ավելի վաղ, իշխող կուսակցությունը խորհրդարանին էր հանձնել 18 հոդվածներից կազմված սահմանադրական բարեփոխումների նախագիծ: 339 թեր ձայներով Թուրքիայի խորհրդարանն ընդունեց հանրաքվեի անցկացումը: Դա տեղի է ունենալու առաջիկա  գարնանը: Հունվար ամսին բարեփոխումների նախագծի քննարկմանը նվիրված խորհրդարանի նիստն ուղեկցվեց ծեծկռտուքով: Թուրքիայի քաղաքական կարգերը բարեփոխելով, Էրդողանը ենթադրում է , որ նախագահը դառնալու է երկրի առանցքը: Մինչդեռ նախագահի պահանջների մեծ մասը հակադրվում են աշխարհում և տարածաշրջանում տիրող օրինաչափություններին և անկասկած Թուրքիայի կառավարությունը նոր խնդիրների առջև է հայտնվելու: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» շարժումը Էրդողանի կառավարության համար գլխացավանք է լինելու: Հատկապես որ հարցումները ցույց են տվել, որ ընդդիմադիրներին հաջողվել է խոչընդոտել Թուրքիայի նախագահի միահեծանությունը ՝ ներքին ու  արտաքին քաղաքականության դաշտում: