Մյունխենի անվտանգության համաժողովը Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարաձայնությունների ստվերի ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54496-Մյունխենի_անվտանգության_համաժողովը_Եվրոպայի_ու_ԱՄՆ_ի_տարաձայնությունների_ստվերի_ներքո
Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովն այն պայմաններում է ուրբաթ՝ փետրվարի 17-ից սկսել իր աշխատանքը, որ միջազգային այս միջոցառմանը ներկա բարձրաստիճան պաշտնատարներն ու հատկապես եվրոպացիները կասկածով են մասնակցել դրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 08:29 Asia/Tehran
  • Մյունխենի անվտանգության համաժողովը Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարաձայնությունների ստվերի ներքո

Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովն այն պայմաններում է ուրբաթ՝ փետրվարի 17-ից սկսել իր աշխատանքը, որ միջազգային այս միջոցառմանը ներկա բարձրաստիճան պաշտնատարներն ու հատկապես եվրոպացիները կասկածով են մասնակցել դրան:

Այս համաժողովին մասնակցել են աշխարհի 30 երկրների ղեկավարներ, 80 նախարարներ և մեծ թվով քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան զինվորականներ:

Հատկապես ապահովական, տնտեսական ու ռազմական բնագավառներում համագործակցությունների կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության ստեղծած մութ ու անորոշ միջավայրը պատճառ է դարձել, որ Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև ահաբեկչության դեմ պայքարի, ՆԱՏՕ-ի ապագա ճակատագրի ու նաև համաշխարհային տնտեսության ապագա ճակատագրի կապակցությամբ բազմաթիվ տարաձայնություններ առաջանան: Համաժողովի առաջին բանախոս Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Ֆոն Դերլայնն անուղղակի կերպով խոսքն ԱՄՆ-ի նոր վարչակազմին ուղղելով հայտարարեց, որ թեև Գերմանիան նկատի առնելով ԱՄՆ-ի ցանկությունը պատրաստ է մեծացել իր ռազմական բյուջեի ծավալը, սակայն դեմ է արևմուտքի բարոյական արժեքների ու մարդկային արժանապատվության խաթարմանը: Անդրադառնալով խոշտանգման դեպքերին, նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չպիտի վերածվի իսլամի ու մուսուլմանների դիմակայմանը: Գերմանիայի պաշտպանության նախարարի դիտանկյունից ահաբեկչության դեմ պատերազմը իսլամի դեմ պատերազմ չէ: Սա ի տես այն բանի, որ Դոնալդ Թրամփը բացարձակ կերպով իրար համազոր համարելով իսլամն ու ահաբեկչությունը արտահայտվել է «իսլամական ահաբեկչության» մասին և միևնույն ժամանակ պաշտպանել է կտտանքների գործադրումը: Թրամփի ռազմավարական հարցերի խորհրդական Ստեֆան Բանոնը «իսլամական ֆաշիզմ»-ի դեմ արևմուտքի մղած պատերազմի մասին հայտարարություն է կատարել: ԱՄՆ-ի նոր վարչակազմի նման ծայրահեղական դիրքորոշումները վկայում են, որ ոչ միայն իսլամի ու ահաբեկչության առանձնացման ու մեկնաբանության տեսակետրից խոր ճեղքվածք գոյություն ունի ԱՄՆ-ի անցած ու գործող վարչակազմերի միջև, այլև Թրամփի այդ դիտանկյունը լուրջ ընդդիմախոսներ ունի  նաև Եվրոպայում, որտեղ են բնակվում մեծ թվով մուսուլմաններ:

Մյունխենի անվտանգության համաժողովի վրա ստվեր գցած մյուս հարցը ՆԱՏՕ-ի կապակցությամբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի բացահայտ տարաձայնությունն է: Թեև այդ կապակցությամբ Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստում մանրամասն քննարկումներ կատարվեցին, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Մյունխենի անվտանգության համաժողովում միայն բավարարվեց ընդգծելով, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը հավատարիմ է ՆԱՏՕ-ի և գիտակցում է այս ռազմական դաշինքի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները: Մաթիսը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի ոչ-անդամ երկրների ռազմական բյուջեի ծավալի մեծացման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նա չի արձագանքել իր գերմանացի պաշտոնակցի կատարած արտահայտություններին: Պարզ է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները հավատացած են, որ ԱՄՆ-ի նոր նախագահը նրանց հանդեպ արժանավայել մոտեցում չի ցուցաբերում:

ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարաձայնությունների կիզակետը դարձած հարցերից մեկն էլ համաշխարհային առևտրի ու դրա ճակատագրի կապակցությամբ Թրամփի տեսակետներն են: Ներկայումս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների առկախմամբ սրվել է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև գոյություն ունեցող տարաձայնությունը: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններում լարվածությունն այնպես է սրվել, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականություններն ընդգծել է, որ Վաշինգտոնի վարած ներկա քաղաքականությունը կարող է ապաայունացնող ազդակ դառնալ աշխարհի համար:

Կարելի է կանխատեսել, որ Մյունխենի անվտանգության համաժողով ընթացքում առավել ևս ի հայտ են գալու Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն ու ճեղքվածքը: