Զարիֆը Մյունխենում քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներն ու սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54548-Զարիֆը_Մյունխենում_քննադատել_է_ԱՄՆ_ի_հակաիրանական_շրջափակումներն_ու_սպառնալիքները
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Գերմանիա՝ մասնակցելու  Մյունխենյան անվտանգության համաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 15:36 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Գերմանիա՝ մասնակցելու  Մյունխենյան անվտանգության համաժողովին:

Մյունխենում ԱՄՆ-ի սպառնալիքների մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Նրանք ովքեր նախկինում սպառնացել են Իրանին, գիտակցում են, որ իրանցիները երբեք կարևորություն չեն տվել սպառնալիքի լեզվին և միայն պատասխանում են փոխադարձ հարգանքին ու համատեղ շահերին»:

«Նախ պետք ասեմ, որ բոլորը անցած  38 տարիների ընթացքում փորձել  են Իրանին: Բոլորը քաջ գիտեն,որ Իրանը երբեք չի ենթարկվում սպառնալիքներին: Ես համոզված եմ, որ նախագահ Օբաման և նրա կառավարությունը մյուս բոլոր տարբերակները փորձեցին: Նրանք առաջինն էին, որ փորձեցին կաթվածահար անող շրջափակումները: Արդյունքն եղավ այն, որ երբ սկսեցին կիրառել հակաիրանական  շրջափակումները,  մենք  դեռ  200 ցենտրիֆուգ էլ չունեինք, որոնք պտտվում էին, իսկ երբ նստեցին բանակցության սեղանի շուրջ  մենք արդեն 20 հազար ցենտրիֆուգ ունեինք: Ուրեմն նախագահ Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի բանակցության սեղանի շուրջ նստելու պատճառն այն էր,որ շրջափակումները ոչ մի ազդեցություն չունեցան»:

ԱՄՆ-ը Իրանին մշտապես սպառնացել ու շրջափակման է ենթարկել և փորձել է բոլոր տարբերակները: ԱՄՆ-ը ներկայումս Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո իր օրակարգում է դրել Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելու սցենարը, որպեսզի Իրանին ներկայացնի որպես տարածաշրջանի անվտանգությանը ուղղված սպառնալիք:

Այդ մեղադրանքը նրանք են հնչեցնում, ովքեր հանդիսանում են տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության դեմ ուղղված գլխավոր սպառնալիքները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թրամփի կողքին փորձել է Իրանին ներկայացնել որպես միջազգային ու տարածաշրջանային սպառնալիքների աղբյուր:

«Թրամփը այդ քայլերով ցույց տվեց ԱՄՆ-ի իրական դեմքը»․ասել է մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:

Անցած շաբաթ Ատրպատականի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ, լուսաբանելով «Իրանին պատերազմով սպառնալու» հնարքը կրկնելու ԱՄՆ-ի նախկին ու գործող կառավարության   իրական նպատակը, մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Այսօր ևս՝ ինչպես անցյալում, ԱՄՆ-ը խոսում է սեղանի վրա դրված ռազմական տարբերակների մասին, մինչդեռ այդ երկիրը նպատակ ունի մեր միտքը շեղել իրական պատերազմից դեպի տնտեսական պատերազմ»:

Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ի հզորությունն անկում է ապրում: Այսօր շատ փորձագետներ թե՛ ԱՄՆ-ի ներսում և թե՛ արտերկրում հաստատում են այդ իրողությունը: ԱՄՆ-ի Princeton  համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դասախոս Ջոն Էյքընբերրին  2014 թվականին Foreign Affairs հանդեսում տպագրած «Լիբերալ  աշխարհակարգի ապագան» խորագրով հոդվածում անդրադարձել է համաշխարհային ուժերի հարաբերակցության փոխվելուն:  Նա համոզված է, որ փոխվում են համաշխարհային ուժերը , անկում է ապրում ԱՄՆ-ի հզորությունը ... ԱՄՆ-ի ժամանակաշրջանը ավարտին է մոտենում... Մենք նոր ուժերի երևան գալու ականատեսն ենք լինելու»: