Սաուդյան Արաբիայի տեղաշարժերը Միջին Արևելքում
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ Ջուբեյրը երեքշաբթի օրը հայտարարել է,որ Սաուդյան Արաբիան և Պարսիցծոցյան մյուս արաբական երկրները պատրաստ են ցամաքային ուժեր գործուղել Սիրիա: Նշելով,որ այդ ուժերը Սիրիայում համագործակցելու են ամերիկյան ուժերի հետ, Ալ- Ջուբեյրը հավելել է.«Մենք այս կապակցությամբ համադրումներ ենք կատարում ԱՄՆ-ի հետ, հասկանալու համար, թե ինչ ծրագիր է նախատեսված և ինչ քայլեր պետք է կատարենք»:
Կրկնելով միջամտողական քաղաքականությունները Ալ-Ջուբեյրն ասել է.«Հինգշաբթի օրը մեկնարկելիք Ժնևյան բանակցությունների նպատակը պետք է լինի այն,որ Սիրիայի համար քաղաքական անցումային մի շրջան պետք է կազմակերպել՝ առանց Բաշշար Ասադի»:
Սաուդյան Արաբիան արևմուտքի,մասնավորապես ԱՄՆ-ի հովանավորությամբ ձգտում է իր տարածամոլական քաղաքականություններն իրագործել Սիրիայում: Զինված ուժեր Սիրիայի գործուղման մասին Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հայտարարությունը պետք է գնահատել ԱՄՆ-ին ուղղված Ռիադի ծառայությունների շրջանակներում: ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է Պարսիցծոցյան արաբ իշխանավորների գումարներով այսպես կոչված անվտանգության գոտիներ ստեղծել:
Սաուդյան Արաբիան այն դեպքում է պատրաստակամություն հայտնել զինված ուժեր Սիրիա գործուղել,երբ ԱՄՆ-ն ևս քննարկում է ցամաքային ուժեր այդ երկիր գործուղելու հարցը: Այս բոլորը վկայում են տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունների ու սադրանքների հետ Սաուդյան Արաբիայի առնչությանւ մասին:
Տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ռազմական նպատակները մեկ անգամ ևս բացահայտել են սաուդյան ռեժիմի բռնի ինքնությունը: Սաուդյան Արաբիայի քայլերը ցույց են տալիս,որ ռեժիմի բռնությունները չեն սահմանափակվում սեփական ժողովրդին հալածելով, այլ տարածվել են նաև տարածաշրջանում:
Սաուդյան Արաբիան այն դեպքում է փորձում ուղղակի ռազմական միջամտություն կատարել Սիրիայում,երբ արևմտյան պետությունների ու Սիոնիստական ռեժիմի հետ միասին գտնվում է Բաշշար Ասադի գլխավորած Սիրիայի օրինական կառավարության դեմ սադրանքների կուլիսներում: Արևմտյան ու արաբական պետությունների սադրիչ միջամտությունների հետևանքով, 2011 թվականից ի վեր Սիրիան հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:
Բայց Սիրիայի ժողովուրդը և Բաշշար Ասադի ժողովրդական կառավարությունը տարածաշրջանում դիմադրության ուժերի հովանավորությամբ միասնաբար դիմակայելով սադրանքներին, ձախողման են մատնել Սիրիային տիրելու սադրիչների պլանը: Նման պայմաններում արաբ իշխանավորները չեն կարողացել իրենց սադրիչ պլաններն իրականացնել Սիրիայում, հետևաբար մտադիր են ուղղակիորեն ռազմական միջամտություն կատարել այդ երկրում,որպեսզի կարողանան կանխել իրենց գործակալների ամբողջությամբ պարտությունը Սիրիայում: Դա այն դեպքում,երբ Սաուդյան Արաբիան,որ Եմենում ձախողված է համարում իր վարած քաղաքականություններն ու ռազմական նպատակները մտադիր է տարբեր եղանակներով ապակողմնորոշել հանրային կարծիքը, ուստի փորձում է նոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում:
Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի օրավուր աճող միլիտարիստական քայլերի հետևանքով այդ երկրում առաջացած ներքին ճգնաժամը, քաղաքական հարցերի փորձագետները համոզված են, որ տարածաշրջանում Արաբիայի ցանկացած չկշռադատված քայլի հետևանքով այդ երկիրն ավելի կմխրճվի իր ստեղծած ճահճի մեջ: