ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել
Սպիտակ տան խոսնակի տեղեկացմամբ, որոշ երկրների ղեկավարներ պարտավորություն են ստանձել ֆինանսավորել Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու Դոնալդ Թրամփի նախագծի իրագործումը:
Շոն Սփայսերի հայտարարությամբ, ԱՄՆ կառավարությունը հանձնառու է եղել ֆինանսավորել Սիրիայում բուֆերային գոտու ձևավորումը: Հարց, որն արծարծվել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության մակարդակում: Պարսիցծոցյան արաբական որոշ երկրների ղեկավարներ ևս համաձայն են այդ վտանգավոր նախագծին: Սիրիայում բուֆերային գոտի ձևավորելով, Թրամփը նպատակ ունի ահաբեկիչների համար առավել ապահով անկյուն ստեղծել: Քաղաքական որոշ շրջանակներ հայտարարել են, որ Պետքարտուղարությունը քննարկում է բազմաթիվ ելքեր ՝ այդ թվում ռազմական, հետախուզական , տնտեսական , ահաբեկիչների սպսռազինման և Սիրիայի տարբեր շրջաններում ապահով տարածքներ ստեղծելու նման տարբերակներ: Սիրիայի դեմ դավադրությունը պետք է գնահատել տարածաշրջանի երկրների մասնատման առանցքայնությամբ Արևմուտքի կողմից միջին արևելքում միջամտության շրջանակում: Դա այն դեպքում, երբ պարսիցծոցյան արաբական երկրները ևս դարձել են տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակային նախագծերի ֆինանսական աղբյուրները: Արաբական երկրների կողմից ահաբեկիչներին տրամադրվող հսկայական գումարների պատճառով, այդ երկրները տնտեսական լուրջ խնդիրների են բախվել: Իսկ ԱՄՆ-ի հետ քայլ պահելը նրանց կանգնեցրել է կործանման վտանգի առջև: Սիրիայի կառավարության ընդդիմադիրների քայլերը լուրջ սպառնալիք են համարվում այդ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար, ինչը կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ ընդդիմադիրների ծրագրերը երկիրը միմիայն դեպի կործանում են տանելու: Թրամփի կողմից կարևորվող բուֆերային գոտի ստեղծելու նախագիծը գործնականում ոչնչով չի օգնելու Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը: Ներկա պայմաններում, Սիրիային անհրաժեշտ են ողջ երկրում անվտանգության հաստատմամբ արդյունավորվող քաղաքական լուծումներ: Դա ևս չի կարող իրականություն դառնել, քանի դեռ միջազգային հանրությունը չի աջակցում Սիրիայի կառավարությանը` ահաբեկչության դեմ պայքարում: ԱՄՆ նախագծերը, այդ թվում բուֆերային գոտի ստեղծումը ոչ միայն չեն կարգավորելու խնդիրները, այլև հաշվի առնելով այն փաստը, որ առերես սուտ նախագծերը, գործնականապես տարածում են անապահովությունը հատկապես շրջաններում որտեղ գործունեություն են ծավալում ահաբեկիչները: Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու նախագիծ ներկայացնելով , ԱՄՆ-ը մտադիր է ամրապնդել ահաբեկիչների դիրքերը, խափանել հակաահաբեկչական օպերացիային , ամրացնել երկրում ահաբեկիչների դիրքերը և ի կատար ածել այլ ավերիչ ու կործանիչ ծրագրեր: