Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը ձգտում է ՌԴ-ի դեմ շրջափակումների շարունակման
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55664-Եվրոպայի_ամենահզոր_տնտեսությունը_ձգտում_է_ՌԴ_ի_դեմ_շրջափակումների_շարունակման
Չորեքշաբթի մարտի 1-ին իր լիտվացի գործընկեր Լինաս Լինկյավիչյուսի հետ կայացած մամլու համատեղ ասուլիսում Զիգմար Գաբրիելն հավաստիացրել է, որ ՌԴ-ի դեմ շրջափակումների չեղարկման հեռանկարներ չկան:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Մարտ 02, 2017 09:06 Asia/Tehran
  • Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը ձգտում է ՌԴ-ի դեմ շրջափակումների շարունակման

Չորեքշաբթի մարտի 1-ին իր լիտվացի գործընկեր Լինաս Լինկյավիչյուսի հետ կայացած մամլու համատեղ ասուլիսում Զիգմար Գաբրիելն հավաստիացրել է, որ ՌԴ-ի դեմ շրջափակումների չեղարկման հեռանկարներ չկան:

Գերմանիայի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված շրջափակումների շարունակումը ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մեջ նոր զարգացում է համարվում: Հաշվի առնելով այն փաաստը, որ Գերմանիան ԵՄ-ի ամենահզոր ու ամենաազդեցիկ տնտեսական ուժն է, այդ երկրի նման դիրքորոշումը ոչ միայն այդ կառույցում է կարևոր, այլև կարող է համարվել ԵՄ-ի որդեգրած դիրքորոշումը Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ: Մյուս կողմից, Գերմանիան, որպես Նորմանդիայի խմբի 4 անդամներից մեկը, կարևոր դերակատարություն է ունեցել Ուկրաինայի խնդրի կարգավորման քաղաքական ելքի ձևավորման հսրցում:

Գերմանիաի և ԵՄ-ի կարծիքով Ուկրաինայի ճգնաժամի շարունակման պատճառներից մեկը ՌԴ-ի կողմից Ուկրաինայի արևելյան ընդդիմադիրներին ցուցաբերվող բազմակողմանի հովանավորությունն է:

ՌԴ-ի դեմ ծավալուն շրջափակումների կիրառմամբ, Արևմուտքը ձգտում է ՌԴ-ին պարտադրել փոխել դիրքորոշումը Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ և դադարեցնել Ուկրաինայի արևելյան ընդդիմադիրներին ցուցաբերվող հովանավորությունները: Այդուհանդերձ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ Կիևի արևմտամետ կառավարության և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից չբավարավեն Ուկրաինայի հետ կապված ՌԴ-ի պահանջները, այդ երկիրը չի փոխի իր դիրքորոշումները:

Հաշվի առնելով այն որ մինչև Ուկրաինայի ճգնաժամի մեկնարը այդ երկիրը համարվում էր ՌԴ-ի առևտրական ամենամեծ գործընկերը, բնականաբար ՌԴ-ի կողմից գործադրված շրջափակումները մեծ վնասներ են հասցրել եվրոպական երկրներին:

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի դիրքորոշման հարցում առկա է մեկ այլ խնդիր, ինչը մտահոգում է եվրոպացիներին: Եվրոպային մտահոգում է ՌԴ-ի նկատմամբ Թրամփի դիրքորոշման փոփոխության հավանականությունը, ինչի հետևանքով բնականաբար վնասվելու է ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի որդեգրած դիրքորոշումը: Այս խնդիրը պատճառ է դարձել, որ ՌԴ-ի սերտ հարաբերությունների հաստատման հարցում եվրոպացի պաշտոնյաները նախազգուշացնեն Վաշինգտոնին: Այդուհանդերձ Թրամփը շարունակում է գործադրել ԱՄՆ-ի նախկին կառավարությունների կողմից ՌԴ նկատմամբ որդեգրված դիրքրոշումները: