Լավրովն ու Արաղչին ընդգծել են տարածաշրջանային խնդիրները դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը շեշտել է տարածաշրջանային ճգնաժամի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը։
Հղում անելով ՏԱՍՍ-ին, Tasnim գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և իր գործընկեր Աբաս Արաղչիի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում կայացած հանդիպումից հետո հայտարարել է․ նրանք ընդգծել են որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր՝ կենտրոնանալով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, և կողմերն ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացրած անօրինական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա»։
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները նաև անդրադարձել են սեպտեմբերի 1-ին Բիշքեկում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Ըստ այդ տեղեկության՝ Լավրովն ու Արաղչին համակարգել են Ռուսաստանի և Իրանի տարբեր մակարդակների պաշտոնյաների միջև առաջիկա շփումների ծրագիրը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սերգեյ Լավրովը Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ընդգծել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա հարձակումների անընդունելիությունը։
Նախարարությունը հիշեցրել է, որ հանդիպման ընթացքում կողմերի հատուկ ուշադրությունը կենտրոնացած է եղել «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վրա՝ հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի՝ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող խաղաղ ատոմային օբյեկտների դեմ իրականացված հարձակումները»։