Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ԱՄՆ կառավարությանը զգուշացրել է այդ երկրի արդարադատության նախարարի հետ կապված սկանդալը շարունակելու կապակցությամբ: Նրա խոսքերով, Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսիլjակի հետ ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ ՝ Ջեֆ Սեշենզի հանդիպման շուրջ բարձրացvած սկանդալը կարող է վնասել երկու երկրի հարաբերություններին:
Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ գործող գլխավոր դատախազի և Ռուսաստանի դեսպանի անցյալ տարվա հանդիպումների մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խիստ արտահայտություններով հայտարարել է, որ Թրամփի թիմի անդամների և Ռուսաստանի դեսպանի հանդիպումների շուրջ բարձրացած քաղաքական սկանդալը համարվում է «ընդդիմադիրների որս»: Թվում է, որ նոր սկանդալը համարվում է երկու երկրի միջև հարաբերությունների վերականգնման ընդդիմադիրների կողմից արված փորձ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը խոստացել է բարելավել Vաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար, նախագահի այդ քայլին հակադարձել են ոչ միայն ներքին ընդդիմադիրներն ու հանրապետականները, այլև դեմոկրատները: Ի դեպ վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆելինի հետ հեռախոսազրույցների սկանդալից հետո, որն ավարտվեց Ֆելինի հրաժարականով, այսօր նման սցենար է առաջ քաշվել՝ Ջեֆ Սեշենզի և Սերգեյ Կիսիլjակի մասնակցությամբ: Թրամփի ընդդիմադիրների կողմից նման հարցերի առաջ քաշումն իրականում համարվում է նրա թիմի վստահելի անդամ Սեշենզին հրժարական պարտադրելու փորձ: Նպատակն է Թրամփի կառավարությանը թուլացնել և մեղադրել ԱՄՆ-ի թշնամիների հետ կապեր հաստատելու մեջ: ԱՄն-ում դեռևս չի մոռացվել դեմոկրատների թեկնածու ՝ Հիլարի Քլինթոնի ժողովրդականությունը նվազեցնելու համար ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մեղադրանքը: Փաստորեն չնայած այն հանգամանքին, որ Կրեմլը հուսով է, որ Թրամփի օրոք երկու երկրի հարաբերությունները բարելավվելու են, այս հարաբերություններն այսօր տարբեր մարտահրավերների առջև են հայտնվել: Մի կողմից ԱՄՆ նոր կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ իր նախկին քաղաքականությունը ՝ ներառյալ Եվրոպայի արևելքում ԱՄՆ ռազմական ուժերի ներկայության հարցը: Այդ մասին է վկայում Էստոնիայում ԱՄՆ-Էստոնիա համատեղ զորավարժության անցկացումը: Դա տեղի ունեցավ Ռուսաստանի հավանական սպառնալիքների դիմագրավման նպատակով պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Մյուս կողմից, Թրամփը բացահայտորեն պնդում է Ռուսաստանի միջուկային կարողությունը թուլացնելու և իր երկրի մարտունակությունը բարձրացնելու վրա: Հարց, որին հակադրվել է ոչ միայն Մոսկվան, այլև ԱՄՆ որոշ շրջանակներ, որոնք կապ ունեն այդ երկրի միջուկային գործունեության հետ: Անկախ Թրամփի կողմնորոշումներից, ռուսները համոզված են, որ Կոնգրեսում Մոսկվայի ընդդիմադիրներն իրենց ջանքերը կենտրոնացնելու են երկու երկրի հարաբերություններում դրական տեղաշարժերը կանխելու վրա: Բնականաբար այս գործընթացի շարունակումը բերելու է ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ծավալմանը: Այդպիսով երկու երկրի հարաբերությունների բարելավման հեռանկարով Թրամփի նախկին կողմնորոշումների պատճառով, բոլոր հույսերը փոշիացվելու են: