ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնատարի հանդիպումները Վրաստանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55842-ՆԱՏՕ_ի_բարձրաստիճան_պաշտոնատարի_հանդիպումները_Վրաստանում
Չնայած Ռուսաստանի բողոքներին, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները շարունակում են ընդլայնվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 08:15 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնատարի հանդիպումները Վրաստանում

Չնայած Ռուսաստանի բողոքներին, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները շարունակում են ընդլայնվել:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Փեթր Փաուելի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիայի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ներդաշնակության, տարածաշրջանային զարգացումների և Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված հարցեր: Հանդիպման ժամանակ Փեթր Փաուելը Վրաստանին համարել է ՆԱՏՕ-ի ռազմավարական ամենագլխավոր գործընկերը: Լևոն Իզորիան նույնպես այդ հանդիպման ժամանակ հայտարարել է Սև ծովում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելու Վրաստանի ցանկության մասին:

Ռուսաստանը համարվում է ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու գլխավոր ընդդիմախոսը:  Վրաստանը, սահմանակից լինելով Ռուսաստանին, մեծ վտանգ է ներկայացնում Կրեմլի պաշտոնատարների համար:   ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան որոշ պետություններ շարունակում են Ռուսաստանի միատարրության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված իրենց սպառնալիքները: Այդ սպառնալիքները պիտի ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու և այդ կապակցությամբ հատկապես Վրաստանի դիրքի չարաշահման հետ Ռուսաստանի հակառակության գլխավոր պատճառը համարել: Ռուսաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ ԽՍՀՄ-ի փլուզումից և արևելյան բլոկին կապված զինվորական դաշինքների, այդ թվում Վարշավայի դաշինքի լուծարումից հետո, արևմտյան պետություններն էլ պիտի լուծարեին իրենց նմանատիպ դաշինքները: Այդուհանդերձ ԱՄՆ-ն ոչ միայն չլուծարեց ՆԱՏՕ-ն, այլև փորձեց առավել հզորացնել այն: Ռուսաստանի կառավարությունը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, ինչպես նաև կենտրոնական ու արևելյան Եվրոպան համարում է իր ետնաբակը և խիստ զգայուն է այդ տարածաշրջաններում արևմուտքի տեղաշարժերի հանդեպ:

Չնայած այս իրականությանը թվում է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական որոշ պետություններ հրահրելով Ռուսաստանին ձգտում են ոտնձգություն իրականացնել այդ երկրի նիկատմամբ: Փորձագետները Ռուսաստանի զգայունությունը և Թբիլիսիի հրահրումները համարում են 2008 թվականի օգստոսին Ռուսաստանի հետ Վրաստանի հինգօրյա պատերազմի պատճառը, որի արդյունքում Մոսկվայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքների անկախությունը:

Չնայած այդ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի պատասխանատուների կողմից Թբիլիսիի ժամանակի արևմտամետ իշխանություններին տրված խոստումներին, ոչ միայն ԱՄՆ-ն ու եվրոպական պետություններն այդ պատերազմում չօժանդակեցին Վրաստանին, այլև արևտմյան կառույցներն էլ որևէ աջակցություն չցուցաբերեցւին Վրաստանի իշխանություններին:

Նման պայմաններում ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի կառավարության համագործակցությունը Կրեմլին սանձելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ջանք է համարվում, ինչը առավել զգայուն  է դարձրել Ռուսաստանին: Հետևաբար չի կարելի կասկածել, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի Թբիլիսի կատարած ուղևորությունն ու Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները կարող են սրել Թբիլիսիի ու Մոսկվայի միջև առկա թշնամությունը: