Մարդու իրավունքների թեման շահարկվում է ԱՄՆ-ի կողմից
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ դիտարկվում է մարդու իրավունքներն աշխարհի բոլոր երկրներում և պատրաստվում է ԱՄՆ կոնգրեսի պահանջով: Զեկույցում ասված է.«Ժողովրդավարական իշխանությունը և մարդու իրավունքների մակարդակի բարձրացումը հանդիսանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքերը»:
ԱՄՆ կառավարության մոտեցումը Մարդու իրավունքներին արտահայտում է համաշխարհային հարցերի նկատմամբ Վաշինգտոնի երկստանդարտ վերաբերմունքը: ԱՄՆ-ի կառավարությունը ավելի քան 40 տարի իրեն համարել է մարդու իրավունքների պաշտպանը ,բայց փաստորեն հենց ԱՄՆ-ն է հանդիսանում մարդու իրավունքների գլխավոր ոտնահարողը:
Իհարկե մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կարևոր հասկացությունները համարվում են մարդկային ձեռքբերումներ և որևէ երկիր իրավունք չունի այն սեփականացնել հանուն իր շահերի: Ի դեպ աշխարհի տարբեր կրոնների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև մշակութային տարբերության պատճառով մարդու իրավունքների միասնական սահմանումը շատ դժվար է: Այդ իսկ պատճառով արևմտյան հասարակությունների կողմից որոշ քայլեր համարվում են մարդու իրավունքների խախտում, իսկ այլ հասարակություններում գնահատվում են որպես կրոնական ու ավանդական արմատների վրա հիմնված քայլեր:
ԱՄՆ-ն վերջին 41 տարիների ընթացքում բազմիցս աջակցել է մարդու իրավունքները խախտող բռնապետական իշխանություններին: Աշխարհի տարբեր շրջաններում բազմաթիվ պատերազմների ընթացքում ամերիկյան ուժերը բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքները: Աբուղորայբի բանտը համարվում է մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ կառավարության երկստանդարտ վերաբերմունքի վառ ապացույցներից մեկը:
ԱՄՆ-ի ներսում ևս լայն մասշտաբով ոտնահարվում են մարդու իրավունքները: Ռասիզմի դրսևորումները ամենուրեք նկատվում են սևամորթների շրջանում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ կառավարությունը անվտանգության ապահովման պատճառաբանությամբ քաղաքացիներին զրկել է հասարակական ազատություններից և պատմության ընթացքում իրականացրել է ամենածավալուն լրտեսական գործողություններն այդ և աշխարհի երկրների քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ նախագահական ընտրություններրը նույնպես ցույց տվեցին, թե այդ երկրում ինչ աստիճան կարող է խոցելի լինել ժողովրդավարության գործընթացը:
Չնայած մարդու իրավունքների հարցում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շատ թույլ գործունեություն ունեն, բայցևայնպես Վաշինգտոնը մարդու իրավունքները դարձրել է գործիք իր արտաքին քաղաքականության նպատակների իրագործման համար: Յուրաքանչյուր անկախ երկրին քննադատության ենթարկելու և ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաները կառչում են մարդու իրավունքների ոտնահարման կատեգորիայից, որի վառ ապացույցը Իրանին մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելն է և այդ պատճառաբանությամբ հակաիրանական շրջափակումների կիրառումը: Եթե ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական շահերը պահանջեն, ապա այդ երկիրը պատրաստ է անտեսել մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները, որի փաստացի վկայությունն է սաուդցիների ու իսրայելցիների նկատմամբ Վաշինգտոնի որդեգրած դիրքորոշումը: