Սպասելիքներ Ադրբեջանի նախագահի թեհրանյան այցից
Մարտի 5-ին Թեհրանի Սաադաբադի համալիրում կայացել է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հանդիպում-զրույցը:
Այցի տնտեսական նշանակության մասին կարելի է ասել, որ Թեհրանի կարծիքով Ադրբեջանը երկիր է , որի ժողվուրդն Իրանի հետ անքակտելի կապեր ունի: Սակայն Ադրբեջանն Իրանի համար ավելին է քան սովորական հարևան երկիրը՝ հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունները և պատմական հարաբերությունների ազդեցիկ բարձր մակարդակն ու նշանակությունը: Կրոնական ու դավանական ընդհանրությունների արդյունքում երկու երկրի հարաբերությունները սերտացել են: Իսլամ կրոնի հիմունքով արժեքները և ընդհանրություններ, Թեհրանի և Բաքվի կառավարությունների համար ամուր հիմք և մնայուն ժառանգություն են համարվում: Ուստի Իրանի համար մշտապես կարևոր են եղել Ադրբեջանի ժողովրդի բարօրությունը, խաղաղությունը, անվտանգությունն ու քաղաքական կայունությունը: Ներկա դրությամբ, Իրանը և Ադրբեջանը ՝որպես երկու իսլամական երկրներ , բախվում են ծայրահեղականության ու ահաբեկչության նման ընդհնաուր սպառնալիքների: Այդ կարգի դավերի արմատներին հայացք նտելելով, կարելի է նկատել, որ շողված հոսանքների գործոններից մեկն է կրոնական թերի ինֆորմացիան և իսլամական կրոնագիտության իրական ճանաչման անջրպետը:
Կասկածից վեր է , որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում համագործակցության նախադրյալները ոչ միայն սահմանափակ չեն, այլև ներկայացնում են բազմակողմանի նշանակություն: Որպես օրինակ կարելի է անդրադառնալ Ալևի այցի շրջանակում շահագործման հանձնվող Աստարա-Աստարա տարածքով երկու երկրի երկաթգծի միացման նախագիծը: Այդ համագործակցությունը ենթահող է ստեղծում Իրան-Եվրասիա համագործակցությունների կոնտեքստում բազմակողմանի հարաբերությունների զարգացման համար: Մյուս հարցն է Կասպից ծովի շրջանում գործակցությունը: Կասպից ծովը հանդիսանում է բոլոր հարևան երկրների օգտագործման արժեքավոր ռեսուրսը, սակայն կենտրոնական Ասիայի հանրապետությունների անկախացումից ի վեր, Կասպից ծովը հայտնվել է մասնավորապես կենսոլորտային լուրջ մարտահրավերների առջև: Ադրբեջանի և մերձկասպյան բոլոր երկրներից ակնկալվում է շրջակա միջավայրի դաշտում լուրջ քայլեր անել և եթե հիշյալ երկրների մոտ իրողության մասին ճիշտ ընկալումը բացակայելու դեպքում, տուժելու են բոլորը: Ուստի Ալիևի այցի պետք է նայել դրական աչքով և ակնկալել, որ տնտեսական դաշտում բոլոր համաձայնությունների կողքին, Թեհրանը և Բաքուն չպետք է մոչանան նաև սպառնալիքները, որոնք չեն սահմանափակվում ահաբեկչության ու ծայրահեղականության վտանգով: Երկու երկիրը պետք է ամենուր և բոլոր ոլորտներում զգոն լինեն օտարերկրյա միջամտությունների նկատմամբ, որոնք կարող են խաթարել երկու երկրի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները: Այս զգոն ու աչալուրջ մոտեցումը պետք է շարունակվի քանի դեռ կան տարածաշրջանային հակամարտությունները: