ՀՀ նախագահի և ՌԴ Պետական դումայի նախագահի հանդիպումը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Հանդիպման ժամանակ Վոլոդինին կարևորել է միջխորհրդարանական բանակցությունները: Նա ընդգծել է նաև տարածաշրջանային երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի այցը նախորդում է ՀՀ նախագահի Բրյուսել և Փարիզ կատարելիք այցելությանը:
Մարտի 8-ին և 9-ին Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում և զրույց է ունենալու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Իսկ մարտի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Չնայած ՀՀ նախագահի վարած ակտիվ դիվանագիտությանը և Ռուսաստանի հետ այս երկրի ստրատեգիական միասնությանը, թվում է, որ Երևանի պաշտոնատարները օրակարգի խնդիր են համարում բալանս պահպանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ասոցացում նկատելով, Հայաստանի ղեկավարներն ինչ-որ չափով կորցրել են հույսը Ռուսաստանի նկատմամբ և ձգտում են համագործակցել այդ երկրի մրցակից ԱՄՆ-ի հետ: Այս հարցը հատկապես կարևորվում է ղարաբաղյան խաղաղության բանակցությունների գործընթացում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ և Հայաստանի զինուժին վերապատրաստելու նպատակով, երկրում կառուցվելու է ժամանակակից ռազմաբազա: Նրա խոսքով, առաջիկա ամիսների ընթացքում, ամերիկացիների աջակցությամբ հիմնովին վերանորոգվելու է Հայաստանի խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը:
Չնայած ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունները հակասում են Ռուսաստանի շահերին, սակայն Երևանի կառավարության այս քաղաքականությունը միտված է բալանս ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Թվում է, որ հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի աջակցությունը շահելու համար, Հայաստանի պաշտոնատարները փորձում են օգտվել ԱՄՆ-ի հնարավորություններից:
Հայաստան այցելության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահին ընկերակցում էին Ղրիմի և Կրասնոդարի խորհրդարանների նախագահները:
Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ չի քվեարկել Ղրիմի միացմանը Ռուսաստանին դատապարտող բանաձևին, ինչպես նաև պաշտոնապես չի ճանաչել Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալը: Ամեն դեպքում, Ռուսաստանը փորձում շահել տարածաշրջանում իր դաշնակիցների վստահությունը: