ՀՀ նախագահի և ՌԴ Պետական դումայի նախագահի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56000-ՀՀ_նախագահի_և_ՌԴ_Պետական_դումայի_նախագահի_հանդիպումը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 15:13 Asia/Tehran
  • ՀՀ նախագահի և ՌԴ Պետական դումայի նախագահի հանդիպումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Հանդիպման ժամանակ Վոլոդինին կարևորել է միջխորհրդարանական բանակցությունները: Նա ընդգծել է նաև տարածաշրջանային երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի այցը նախորդում է ՀՀ նախագահի Բրյուսել և Փարիզ կատարելիք այցելությանը:

Մարտի 8-ին և 9-ին Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում և զրույց է ունենալու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Իսկ մարտի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Չնայած ՀՀ նախագահի վարած ակտիվ դիվանագիտությանը և Ռուսաստանի հետ այս երկրի ստրատեգիական միասնությանը, թվում է, որ Երևանի պաշտոնատարները օրակարգի խնդիր են համարում բալանս պահպանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ասոցացում նկատելով, Հայաստանի ղեկավարներն ինչ-որ չափով կորցրել են հույսը Ռուսաստանի նկատմամբ և ձգտում են համագործակցել այդ երկրի մրցակից ԱՄՆ-ի հետ: Այս հարցը հատկապես կարևորվում է ղարաբաղյան խաղաղության բանակցությունների գործընթացում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ և Հայաստանի զինուժին վերապատրաստելու նպատակով, երկրում կառուցվելու է ժամանակակից ռազմաբազա: Նրա խոսքով, առաջիկա ամիսների ընթացքում, ամերիկացիների աջակցությամբ հիմնովին վերանորոգվելու է Հայաստանի խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը:

Չնայած ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունները հակասում են Ռուսաստանի շահերին, սակայն Երևանի կառավարության այս քաղաքականությունը միտված է բալանս ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Թվում է, որ հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի աջակցությունը շահելու համար, Հայաստանի պաշտոնատարները փորձում են օգտվել ԱՄՆ-ի հնարավորություններից:

Հայաստան այցելության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահին ընկերակցում էին Ղրիմի և Կրասնոդարի խորհրդարանների նախագահները:

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ չի քվեարկել Ղրիմի միացմանը Ռուսաստանին դատապարտող բանաձևին, ինչպես նաև պաշտոնապես չի ճանաչել Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալը: Ամեն դեպքում, Ռուսաստանը փորձում շահել տարածաշրջանում իր դաշնակիցների վստահությունը: