ՀՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Ընտրություններին կմասնակցեն 5 կուսակցություն` Հանրապետական (ՀՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) և Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ): Ընտրություններին կմասնակցեն 4 նախընտրական դաշինք՝ «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ելք» և «Ծառուկյան դաշինք»։
Եվրամիությունը ֆինանսավորելու է ընտրությունների ծախսերի 90 տոկոսը: Իսկ ԱՄՆ-ը և Բրիտանիան ևս հոգալու են մնացած ծախսերի տասը տոկոսը: Սա կարելի է հասկանալ արևտյան պետություններին կողմից Հայաստանին ցուցաբերվող անուղղակի աջակցություն:
Փորձագետները ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները կարևոր են գնահատում Հայաստանի կառավարության և ժողովրդի համար: Նամանավանդ, որ խորհրդարանական այս շրջանի ընտրությունները կայանում են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո: Հանրավաքվեի արդյունքների համաձայն՝ երկրում քաղաքական իշխանությունը նախագահի անձից խորհրդարանին է անցնելու: Իրականում տարբեր կուսակցությունների համար չափազանց կարևոր է ԱԺ-ի տեղերը գրավելու առումով: Քանզի այսուհետ ԱԺ-ի պատգամավորներն առավել «հզոր» են լինելում նախկին շրջանների պատգամավորներից և ավելի մեծ լիազորություններ են ունենալու: Ընտրությունների արդյունքում, պատգամավորների մի մասն ընտրվում է մեծամասնական կարգով, իսկ մյուս մասը համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական ընտրությունների 5-րդ շրջանում Հանրապետական կուսակցության թեկնածուներին հաջողվեց ամենամեծ թվով տեղերը գրավել և՛ մեծամասնական և՛ համամասնական կարգերով:
Անկախ ամեն ինչից, խորհրդարանական ընտրություններում ավելի ուշագրավ են կուսակցությունների խոստումներն ու կարգախոսները: Կուսակցություններից մի քանիսը կենտրոնացել են ժողովրդի տնտեսական խնդիրների կարգավորման վրա, մյուսները որպես նախընտրական կարգախոս են ընտրել ԼՂ հակամարտության կարգավորումը: Մեկ այլ խումբ փորձում է ձայներ շահել ՝ էլեկտրանէներգիայի ծախսերը կրճատելու մասին խոստումներով:
Ընտրությունների այս շրջանում տարածաշրջանի երկրների համար կարևոր է այն , որ բոլոր կուսակցություններն ու խմբակցությունների ուշադրությունը սևեռվել է ԼՂ հակամարտության կարգավորմանը և այն՝ Հայաստանին միացնելու հարցին: Իրականում, անկախ կուսակցությունների ընտրական քարոզարշավից, ՀՀ իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների ու խմբակցությունները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու վրա: Պարզ է , որ այս հարցին հայաստանյան կուսակցությունների ցուցաբերած լուրջ ուշադրությունը կարող է հանգեցնել ներքին խնդիրների և Ադրբեջանի տարածաշրջանային խնդիրների ծավալմանը: Այդ իսկ պատճառով, ապրիլի երկուսի ընտրությունները կարևոր են համարվում նաև ղարաբաղյան խաղաղության սպասվող բանակցությունների առումով: