Թրամփի նոր էմիգրացիոն հրամանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իսլամական վեց երկրների քաղաքացիների համար մուտքի նոր արգելքի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրաման, որը 90 օրով արգելում է 6 երկրների՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ
Նոր հրամանը տարբերվում է նախորդ հրամանից: Կեցության քարտ ունեցող վերոնշյալ երկրների քաղաքացիների վրա հրամանագիրը չի տարածվում: Թրամփի նոր հրամանում Իրաքն ընդգրկված չէ:
Այս նոր հրամանագրում կետեր են ընդգրկվել՝ ԱՄՆ-ի դատական իշխանության գոհունակությունը շահելու նպատակով: Սպիտակ Տունը հույսով է, որ այս անգամ հաղթական է դուրս գալու քաղաքական ու իրավական այս պայքարում:
Թրամփի նոր հրամանը երկու խնդիր ունի: Նախ որ այս հրամանը նախորդի նման, արգելում է մի խումբ մարդկանց, հիմնականում մուսուլմանների մուտքն ԱՄՆ, իրենց կրոնական ու դավանական համոզումների պատճառով:
ԱՄՆ-ի դաշնային դատարանն արգելափակել էր ներգաղթային քաղաքականության մասին Թրամփի նախորդ հրամանագիրը:
Չնայած նոր հրամանում փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն Սպիտակ տզնը շարունակում են լռել թե ինչ վտանգ են ներկայացնում իսլամական այս վեց երկրնեի քաղաքացիները:
Նախորդ հրամանի կապակցությամբ իրավական փաստաբաններն ու դաշնային դատավորները համոզված են, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի կարողացել ապացուցել, որ այդ երկրների քաղաքացիները անվտանգության սպառնալիք են ներկայացնում երկրի համար: Անցյալ 15 տարիների ընթացքում շատ չնչին փաստեր կան այն մասին, թե Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիները ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական քայլեր են իրականացրել: Սակայն կան անուններ, որոնց մուտքն ԱՄՆ չի արգելվել:
ԱՄՆ-ում կատարված պաշտոնական հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մեջ կասկածվող 70 անձանց շուրջ կեսը ծնվել է ԱՄՆ-ում և այլ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելով հնարավոր չէ ապահովել այդ երկրի անվտանգությունը:
Ամեն դեպքում, այսօր քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբավորումները և դատավորները քննարկում են այն հարցը, թե Թրամփի նոր հրամանը որքանով է համապատասխանում ԱՄՆ-ի օրենքներին: Հավանաբար մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի քաղաքականությունները խնդրահարույց կլինեն Սպիտան Տան համար: