Թուրքիայի վարչապետն ահաբեկչական խմբերի վերաբերյալ նոր հայտարարություն է արել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայում Հորդանանի վարչապետ Հանի Ալ-Մալղիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «Սիրիայում ու տարածաշրջանում խաղաղությունը խաթարած ահաբեկչական խմբերը տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր թշնամին ու սպառնալիքն են համարվում»:
Յըլդըրըմն անդրադառնալով ահաբեկչական խմբերի դեմ պայքարում Թուրքիայի ու Հորդանանի միաձայնությանն, ընդգծել է. «Հրաժարվելով խտրականությունից ու երկակի ստանդարտներից, տարածաշրջանում պիտի պայքարել ահաբեկչական խմբերի դեմ»:
Յըլդըրըմն այն պայմաններում է նման հայտարարություններ կատարում, երբ Թուրքիան վերջին տարիներին տարածաշրջանում վարած իր սխալ քաղաքականություններով և Սիրիայում ու Իրաքում պաշտպանելով ահաբեկչական խմբերին, սատարել է այդ երկրներում ճգնաժամի սրմանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարայի իշխանությունները կարևորելով ահաբեկչական խմբերն, այդ թվում ԻԼԻՊ-ն ու Ջեբհաթ-ալ-Նուսրան սերտ համագործակցություն են ունեցել ահաբեկչական այդ խմբերի հետ: Սակայն այս պահին, երբ միջազգային հանրության օրակարգում ներառվել է այդ խմբերի դեմ պայքարը, Անկարայի իշխանությունները մտադիր են նման հայտարարություններով ու նաև տարածաշրջանում իրենց վերաբերմունքը փոխելով, դրանց շահագործել հօգուտ Թուրքիայի շահերի: Սա ի տես այն բանի, որ Իրաքի ու Սիրիայի բռնազավթման հարցը մշտապես արժանացել է Բաղդադի ու Դամասկոսի օրինական կառավարությունների բողոքին:
Թուրքիայի բանակի ուժերն անցած օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի պաշտպանությամբ Սիրիայի հյուսիսում սկսեցին «Եփրատի վահան» կոչվող գործողությունը: Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, որ այդ գործողության հիմնական նպատակն է Սիրիայի հյուսիսային տարածքները մաքրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայությունը տեղի ունեցավ առանց Դամասկոսի օրինական իշխանության համաձայնության և Դամասկոսի կառավարության պաշտոնատարների ընդգծմամբ` Թուրքիայի այդ քայլը Սիրիայի տարածքի բռնազավթման իմաստով է: Նման պայմաններում Անկարայի իշխանությունները խաղաղասիրական ու հակաահաբեկչական հայտարարություններ կատարելով ջանք են գործադրում Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առանց խոշոր փոփոխությունների շարունակել, այնպես որ իրականացվի այդ երկրի ցանկությունների մի բաժինը: Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նման փոփոխությունն ընդունելի չի համարվում տարածաշրջանի ու աշխարհի պետությունների ու ժողովուրդների կողմից: Միևնույն ժամանակ պիտի ասել, որ Թուրքիայի իշխանություններն այն պայմաններում են Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ կարգախոսներով հանդես գալիս, երբ շարունակում են բռնազավթված պահել այդ երկրի տարածքների որոշ բաժինները և ռազմական գործողությունների միջոցով փորձ են կատարում ընդլայնել Սիրիայում իր զավթած տարածքները:
Ընդհանուր առմամբ պիտի ասել, որ ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հանդեպ Թուրքիայի կառավարության նոր կողմնորոշումը կարևոր է համարվում: Իհարկե կողմնորոշման մեջ այս փոփոխությունը պայմանավորված է այդ խմբերի դեմ իրական պայքարով և միայն քարոզչական կարգախոսներով չի կարելի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի դեմ իրական պայքար ծավալել: