Մարդու իրավունքների թեմայով սերիական զեկույցներ   Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56310-Մարդու_իրավունքների_թեմայով_սերիական_զեկույցներ_Իրանի_դեմ
Իրանում մարդու իրավունքների  հարցով ՄԱԿ-ի  նորանշանակ զեկուցող  Ասեմա Ջահանգիրն իր առաջին զեկույցում Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել, որոնք նախկին զեկուցող Ահմեդ Շահիդի կողմից  բազմիցս կրկնվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 19:24 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների թեմայով սերիական զեկույցներ   Իրանի դեմ

Իրանում մարդու իրավունքների  հարցով ՄԱԿ-ի  նորանշանակ զեկուցող  Ասեմա Ջահանգիրն իր առաջին զեկույցում Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել, որոնք նախկին զեկուցող Ահմեդ Շահիդի կողմից  բազմիցս կրկնվել են:

 

Նա իր զեկույցում Իրանին կոչ է արել թափ հաղորդել թմրաբիզնեսի դեմ պայքարի օրենքի փոփոխման և  և մահապատիժն այլ պատժամիջոցներով փոխարինելու գործընթացին: Ջահանգիրը  նշել է, որ մտրակելը  և «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով  (ղեսաս՝ փոխվրեժ, փոխադարձ պատիժ) պատիժները խախտում են  կտտանքների կիրառումն արգելող  օրենքը: Զեկույցի որոշ հատվածներում Ջահանգիրը  հարցականի տակ է դրել Իրանի դատական համակարգի անկախությունն ու ԻԻՀ-ին մեղադրել է   խոսքի և անհատական ազատությունների ոտնահարման մեջ:

Նա նաև սահմանափակ ու դանդաղ է բնութագրել Իրանում կանանց ու աղջիկների դեմ խտրականության վերացման բնագավառում  արձանագրված առաջընթացը: Որպես Իրանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր զեկուցող՝ Ասեմա Ջահանգիրի զեկույցը ոչ միայն անօրինական ու անարդարացի է, այլև վկայում է հակասական կողմնորոշումների մասին:

Զեկույցում մարդու իրավունքներին ցուցաբերվող մոտեցման հարցում  երկու հիմնական խնդիր կա:Առաջին՝ զեկուցողը ուշադրություն չի դարձրել Իսլամական հասարակությունների մշակութային ու կրոնական չափանիշներին: Երկրորդ՝ մարդու իրավունքների թեման շահարկվում է հանուն արևմուտքի քաղաքական նպատակների: Այս երկու խնդիրներն էլ նկատելի էին Իրանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով նախկին զեկուցող Ահմեդ Շահիդի զեկույցներում: ՄԱԿ-ի նախկին զեկուցողը,  շրջանցելով չեզոքության սկզբունքը և քայլ  պահելով արևմտյան լրատվամիջոցների հետ, իր աչքերը փակեց ճշմարտությունների վրա և իրենից սև վկայական թողեց: Ահմեդ Շահիդը 2011 թվականին նշանակվեց Իրանի հարցով մարդու  իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող: Նա իր  զեկույցներում բազմիցս հիմնվելով  ոչ-հավաստի  տեղեկությունների վրա, Իրանին մեղադրեց մարդու իրավունքները խախտելու մեջ: Իմպերիալիստական ուժերն օգտվելով միջազգային կառույցների թույլ կառուցվածքից, հեղինակազրկել են այդ շրջանակներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների պաշտպանության համար: Դա այն դեպքում ,երբ Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հովանավորությամբ շրջափակել է Պաղեստինի ժողովրդին , օկուպացրել նրա երկիրը և նրան զրկել ապրելու իրավունքից:

Իսկ Սիրիայում և Իրաքում էլ հարյուր հազարավոր մարդիկ կոտորվում են ԱՄՆ-ի , Սիոնիստական ռեժիմի և որոշ եվրոպական պետությունների հովանավորությունը վայելող ահաբեկիչների կողմից:

Եմենում  արդեն երկու տարի մարդիկ ենթարկվում են Սաուդյան Արաբիայի  և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի դաշնակիցների ավերիչ հարձակումներին: Նույնիսկ ԱՄՆ-ում, Կանադայում և  Բրիտանիայում բացեիբաց ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում:  Իրանում ահաբեկչական գործողությունների  և սպանությունների հեղինակներին պատժելը կամ հասարակության մեջ թմրամոլություն տարածող  և  թմրաբիզնեսով զբաղվող անձանց  մահապատժի ենթարկելը մարդու իրավունքների խախտում է համարվում, սակայն մարդու իրավունքները կոպտորեն խախտող երկրներն իրենց թույլ են տալիս հատուկ զեկուցող նշանակել Իրանի համար: Մինչդեռ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է այնպիսի մեխանիզմներ մշակի ,որոնց շրջանակում հնարավոր կլինի  երկխոսության միջոցով  համագործակցություն ծավալել` հանուն մարդու իրավունքների հարգման: Այդ խորհուրդը չպետք է վերածվի զրպարտելու և անտեղի մեղադրանքներ հնչեցնելու  հարթակի: