Մարդու իրավունքների թեմայով սերիական զեկույցներ Իրանի դեմ
Իրանում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի նորանշանակ զեկուցող Ասեմա Ջահանգիրն իր առաջին զեկույցում Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել, որոնք նախկին զեկուցող Ահմեդ Շահիդի կողմից բազմիցս կրկնվել են:
Նա իր զեկույցում Իրանին կոչ է արել թափ հաղորդել թմրաբիզնեսի դեմ պայքարի օրենքի փոփոխման և և մահապատիժն այլ պատժամիջոցներով փոխարինելու գործընթացին: Ջահանգիրը նշել է, որ մտրակելը և «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով (ղեսաս՝ փոխվրեժ, փոխադարձ պատիժ) պատիժները խախտում են կտտանքների կիրառումն արգելող օրենքը: Զեկույցի որոշ հատվածներում Ջահանգիրը հարցականի տակ է դրել Իրանի դատական համակարգի անկախությունն ու ԻԻՀ-ին մեղադրել է խոսքի և անհատական ազատությունների ոտնահարման մեջ:
Նա նաև սահմանափակ ու դանդաղ է բնութագրել Իրանում կանանց ու աղջիկների դեմ խտրականության վերացման բնագավառում արձանագրված առաջընթացը: Որպես Իրանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր զեկուցող՝ Ասեմա Ջահանգիրի զեկույցը ոչ միայն անօրինական ու անարդարացի է, այլև վկայում է հակասական կողմնորոշումների մասին:
Զեկույցում մարդու իրավունքներին ցուցաբերվող մոտեցման հարցում երկու հիմնական խնդիր կա:Առաջին՝ զեկուցողը ուշադրություն չի դարձրել Իսլամական հասարակությունների մշակութային ու կրոնական չափանիշներին: Երկրորդ՝ մարդու իրավունքների թեման շահարկվում է հանուն արևմուտքի քաղաքական նպատակների: Այս երկու խնդիրներն էլ նկատելի էին Իրանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով նախկին զեկուցող Ահմեդ Շահիդի զեկույցներում: ՄԱԿ-ի նախկին զեկուցողը, շրջանցելով չեզոքության սկզբունքը և քայլ պահելով արևմտյան լրատվամիջոցների հետ, իր աչքերը փակեց ճշմարտությունների վրա և իրենից սև վկայական թողեց: Ահմեդ Շահիդը 2011 թվականին նշանակվեց Իրանի հարցով մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող: Նա իր զեկույցներում բազմիցս հիմնվելով ոչ-հավաստի տեղեկությունների վրա, Իրանին մեղադրեց մարդու իրավունքները խախտելու մեջ: Իմպերիալիստական ուժերն օգտվելով միջազգային կառույցների թույլ կառուցվածքից, հեղինակազրկել են այդ շրջանակներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների պաշտպանության համար: Դա այն դեպքում ,երբ Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հովանավորությամբ շրջափակել է Պաղեստինի ժողովրդին , օկուպացրել նրա երկիրը և նրան զրկել ապրելու իրավունքից:
Իսկ Սիրիայում և Իրաքում էլ հարյուր հազարավոր մարդիկ կոտորվում են ԱՄՆ-ի , Սիոնիստական ռեժիմի և որոշ եվրոպական պետությունների հովանավորությունը վայելող ահաբեկիչների կողմից:
Եմենում արդեն երկու տարի մարդիկ ենթարկվում են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի դաշնակիցների ավերիչ հարձակումներին: Նույնիսկ ԱՄՆ-ում, Կանադայում և Բրիտանիայում բացեիբաց ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում: Իրանում ահաբեկչական գործողությունների և սպանությունների հեղինակներին պատժելը կամ հասարակության մեջ թմրամոլություն տարածող և թմրաբիզնեսով զբաղվող անձանց մահապատժի ենթարկելը մարդու իրավունքների խախտում է համարվում, սակայն մարդու իրավունքները կոպտորեն խախտող երկրներն իրենց թույլ են տալիս հատուկ զեկուցող նշանակել Իրանի համար: Մինչդեռ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է այնպիսի մեխանիզմներ մշակի ,որոնց շրջանակում հնարավոր կլինի երկխոսության միջոցով համագործակցություն ծավալել` հանուն մարդու իրավունքների հարգման: Այդ խորհուրդը չպետք է վերածվի զրպարտելու և անտեղի մեղադրանքներ հնչեցնելու հարթակի: