ԱՄՆ-ում անձնական տվյալների գաղտնիություն գոյություն չունի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56360-ԱՄՆ_ում_անձնական_տվյալների_գաղտնիություն_գոյություն_չունի
ՄԱՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քումին, երկրում իրականացվող ծավալուն լրտեսությունները արդարացնելու նպատակով ասել է.«ԱՄՆ-ում անձնական բացարձակ գաղտնություն կոչվող երևույթ գոյություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 09:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում անձնական տվյալների գաղտնիություն գոյություն չունի

ՄԱՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քումին, երկրում իրականացվող ծավալուն լրտեսությունները արդարացնելու նպատակով ասել է.«ԱՄՆ-ում անձնական բացարձակ գաղտնություն կոչվող երևույթ գոյություն չունի»:

Ավելի վաղ Վիքիլիքս հրապարակել էր ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերը: Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ հանրության համար բացահայտվեցին սոցցանցերի, հեռախոսների ու տարբեր միջոցներով այդ երկրւմ իրականցվող լրտեսությունների մեթոդները: Այժմ պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում առկա միլիոնավոր բջջային հեռախոսները որպես լրտեսության գործիք գտնվում են այդ երկրի քաղաքցիների մոտ, ինչի օգնությամբ անվտանգության կազմակերպություններին հասանելի են դարձել քաղաքացիների ամենաանձնական տեղեկությունները: Այդ կազմակերպությունները կարող են Smart TV-ների օգնությամբ տեղեկություններ ձեռք բերել քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ: Սոցցանցերում միլիարդավոր տեղեկություների դիտումը նույնպես համարվում է ԱՄՆ-ի ժամանակակից լրտեսության մեթոդներից մեկը: Հատկանշական է, որ քաղաքացիների տվյալների գաղտնիության պահպանումը ԱՄՆ-ի արժեքներից է համարվում: Լիբերալ դեմոկրատական համակարգերը հպարտությամբ  են խոսում այդ երկրի քաղաքացիների անձնական գաղտնիության պահպանման մասին ու քննադատում են այդ օրինաչափությունների չհարգող երկրներին:

Չնայած որ արևմտյան կառավարությունները անընդհատ հայտարարություններ են հնչեցնում այդ երկրներում մարդու իրավունքների հարգման մասին, սակայն պարզվել է, որ զարգացող երկրների համեմատությամբ ավելի շատ  լրտեսվում են այդ երկրների քաղաքացիները: Վիքիլիքսի և Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից պարզվում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ինտերնետում կատարված ցանկացած գործողություն կամ հեռախոսով արտասանած ցանկացած բառ, գաղտնալսվում է կառավարության կողմից: ԱՄՆ-ի հասարակության ներկա վիճակը համընկնում է 1984թ. Ջորջ Օրվելի հղինականծ ֆանտաստիկ վեպի մեջ տիրող իրավիճակին: Վեպը սառը պատերազմի գագաթնակետին նկարագրում էր ԽՍՀՄ-ում և դաշնակից երկրներում՝ երկաթե վարագույրների ետևում փակված ավտորիտար հասարակությունները: Նշված վեպի համաձայն «Մեծ եղբայր» կոչվող կառավարությունը տեղյակ էր անհատների ամենաչնչին գործողությունների մասին և  այդ տեղեկությունները նա ձեռք էր բերում պատերին միացված հեռուստացույցների միջոցով: Այժմ այս իրավիճակն առկա է ոչ թե Արևելյան Բլոկի ավտորիտար հասարակություններում, այլ լիբերալ դեմոկրատական համակարգի ամենամեծ հավակնորդ արևմտյան Բլոկում: ԱՄՆ-ի սահմաններում անվտանգություն ապահովող կազմակերպության ամենաբարձրաստիճան պաշտոնյան, այսինքն՝ ԱՄՆ-ի դաշնային ոստիկանության հրամանատարը խոստովանել է, որ այդ երկրում անձնական գաղտնիություն գոյություն չունի: Այդուհանդերձ անպատասխան է նմում այս հարցը, որ այդ դեպքում սեփական գաղտնիության խախտումը ինչպե՞ս չի հակասում ամերիկյան արժեքներին ու լիբերալ դեմոկրատական սկզբունքներին: