Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56422-Գերմանիայի_և_Ռուսաստանի_ԱԳ_նախարարները_հանդիպել_են
Մարտի 9-ին  ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Գերմանիայի  արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է.«Բեռլինին  լրջորեն անհանգստացնում է Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 07:47 Asia/Tehran
  • Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

Մարտի 9-ին  ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Գերմանիայի  արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է.«Բեռլինին  լրջորեն անհանգստացնում է Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկը»:

 

Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին  գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները մեծ նշանակություն ունեն: Հատկապես որ արևելյան Եվրոպայում Ռուսաստան-ՆԱՏՕ  դիմակայությունը նոր փուլ է թևակոխել: ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի  մերձակա տարածքներում: Մոսկվայի դիտանկյունից, այդ քայլերը վկայում են  ՌԴ-ի նկատմամբ  արևմտյան երկրների, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշման մասին:

Ի դեպ Ուկրաինայի ճգնաժամը զգալիորեն ազդել է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վրա: Նախքան Ուկրաինայի ճգնաժամը, Եվրամիությունը համարվում էր ՌԴ խոշոր  առևտրային գործընկերը: Որպես ԵՄ-ի խոշոր տնտեսություն ունեցող երկիր և ՆԱՏՕ-ի անդամ, Գերմանիայի դիրքորոշումը մեծ ազդեցություն  ունի ՌԴ-ի նկատմամբ ՆԱՏՕ-ի մյուս երկրների դիրքորոշման վրա:

Հատկանշականէ  սակայն, որ ավելի վաղ, հաշվի առնելով հակառուսական պատժամիջոցների հետևանքով կրած ֆինանսական խոշոր վնասները և Ռուսաստանի ու Եվրամիության միջև լարվածությունների սրումը, գերմանացիները հանդես էին եկել հակառուսական պատժամիջոցները նվազեցնելու կոչով: Կարելի է ասել ,որ նրանք ինչ-որ տեղ ՌԴ-ին  հաշտության  ձեռք մեկնեցին: Այնուամենայնիվ Գերմանացի պաշտոնատարների վերջին դիրքորոշումները ցույց են տալիս, որ նրանց մեծացրել են ճնշումները ՌԴ-ի նկատմամբ, վերջինիս հարկադրելու՝ ընթացք տալ արևմտյան երկրների պահանջին, որն է՝ Ղրիմը վերադարձնել Ուկրաինային և դադարեցնել Ուկրաինայի արևելյան շրջաններում ընդդիմադիրներին ցուցաբերվող աջակցությունները:

Ի դեպ Գերմանացի պաշտոնյաները չեն ընդունում ռուսների քննադատությունը այդ երկրի արևմտյան սահմաններում ՆԱՏՕ-ի ուժերի  տեղակայման վերաբերյալ:

Չընդունելով Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի չորս հազար զինծառայողների  տեղակայման դեմ ՌԴ-ի քննադատությունը , Զիգմար Գաբրիելը  պնդում է, որ այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը շատ աննշան է Ռուսաստանի քայլերի համեմատ:

Նշենք, որ ՆԱՏՕ-ն 2017 թվականի սկզբից Լեհաստանում և Բալթյան երկրներում մեծ թվով զինծառայողներ ու մեծ քանակությամբ  զինտեխնիկա է տեղակայել: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է իր սահմանամերձ տարածքներում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության հետևանքների կապակցությամբ, հայտարարելով որ կհակադարձի այդ քայլերին :

Թվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարարի կոշտ  հայտարարությունները ոչ միայն զգուշացնում են ՌԴ-ին ,այլև ինչ-որ տեղ դիտողություններ են  ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով նախքան իշխանության գալը ավետել էր ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին և նույնիսկ Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո էլ  պահպանել է իր  այդ դիրքորոշումը:  

Այդ կողմնորոշումը պատճառ է դարձել ,որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները չվստահեն  Թրամփին: Փաստորեն եվրոպացիները ,այդ թվում գերմանացիները, ցանկանում  են ՌԴ-ի նկատմամբ սեփական  քաղաքականություն մշակել  և  ԱՄՆ-ից անկախ քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ: